ՀԱՊԿ-ը կոչ է անում դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցություններին
Պետք է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, հակամարտության կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, ասված է ՀԱՊԿ հայտարարության մեջ:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լուրջ մտահոգություն և անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին զինված հակամարտության վերսկսման կապակցությամբ, որի ընթացքում երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում», – ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Անհրաժեշտ է անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը և վերադառնալ բանակցային գործընթացի, որը վարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը հնարավոր է միայն քաղաքական և դիվանագիտական մեթոդներով», – ասել է Զայնետդինովը:
ՀԱՊԿ-ում հայտարարել են.
«Ստեղծված իրավիճակը չի նպաստում 1994 թ. հրադադարի համաձայնագրի իրականացմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում ուժ չկիրառելու փոխադարձ պարտավորություններին»: