25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 27, 2020

Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է 10 զոհերի մասին տեղեկությունը. Sputnik Արմենիա

Ավելի վաղ Սամվել Բաբայանը հայտնել էր 10 զոհերի մասին, սակայն Հայաստանի և Արցախի պաշտպանական գերատեսչությունները հերքում են տեղեկատվությունը: Պաշտոնական Ստեփանակերտը հերքում է առաջնագծում տեղի ունեցած մարտերի ընթացքում 10 զոհերի մասին տեղեկությունները: Sputnik Արմենիայիթղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Անհապաղ դադարեցնել կրակն ու առանց նախապայմանների վերադառնալ բանակցային սեղանի շուրջ. Եվրախորհրդի ղեկավարը դիմել է ԼՂ հակամարտության կողմերին

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը ԼՂ հակամարտության կողմերին անհապաղ կրակի դադարեցման և բանակցային սեղանի շուրջ վերադարձի կոչ է արել, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Ռազմական գործողություններն անհապաղ պետք է դադարեցվեն, որպեսզի կանխվի հետագա սրումը: Անհապաղ վերադարձ բանակցային գործընթացին՝ առանց նախապայմանների. սա է առաջ շարժվելու միակ ուղին»,-իր թվիթերյան էջում գրել է պաշտոնյան:   Հիշեցնենք, որ Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը Արցախի […]

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը ուղերձ է հղել  «Հայոց փառապանծ բանակի գեներալներ, սպաներ, սերժանտներ, զինվորներ, իմ զինակից ընկերներ Ժամն է ևս մեկ անգամ հաստատելու հայոց զինական ուժի փառքը: Լավագույն հայորդիների հազարավոր կյանքերի և արյան գնով վաստակած մեր ազատությունն ու անկախությունը նորից վտանգված է: Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի բազմա­կող­մանի […]

Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն․ ՀՀԿ ԳՄ

Սիրելի՛ հայրենակիցներ, Այս առավոտ ադրբեջանական զինուժը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կրակ բացելով նաեւ խաղաղ բնակչության վրա: Ապրիլյան պատերազմից 4 տարի անց՝ հերթական անգամ արձանագրելով սեփական ապակառուցողական եւ ագրեսոր էությունը, Ադրբեջանի իշխանությունը պատերազմ է պարտադրում Արցախի ազատատենչ ժողովրդին: Ռազմական ագրեսիայի ողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն: Այս վճռական պահին […]

Հակառակորդը շատ տեղերում հետ է շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ:. Մեր կողմից կան որոշակի կորուստներ, դրանք չնչին են. ՊՆ

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված  ուժերը լայնամասշտաբ հրետակոծության, օդային միջոցների կիրառմամբ եւ ցամաքային զորքերով անցել են լայնամաշստաբ հարձակման տարբեր հատվածներում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Նրա խոսքով, մարտական գործողություններն այս պահին էլ ընթանում են. «Դրանք բավականին թեժ են, ՊԲ հրամանատարը, Արցախի նախագահը արդեն հայտարարություններ տարածել են […]

Արցախում մարտական գործողությունների հետևանքով 10 զինվորական է զոհվել. Սամվել Բաբայան

Արցախի ուղղությամբ սկսված մարտական գործողությունների հետևանքով զոհվել է հայկական զինված ուժերի 10 զինածառայող, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:  «10 հոգի զոհ ունենք: Զինվորականների մասին է խոսքը: Քաղաքացիական վիրավորներ ունենք, երեխեք ունենք նաև վիրավորների թվում», – ասաց Բաբայանը՝ նշելով, որ օրվա վերջում կհրապարակվեն ամփոփ տվյալներ:  Բաբայանը նշեց, որ հայկական […]

Պատերազմ է․․․ մոռացված են ներքին գժտություններն ու հակասությունները: Մենք միասնական ենք․ Վլադիմիր Գասպարյան

Վլադիմիր Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմ է: Առաջին անգամը չէ ոչ անցած երեսուն տարիներին, ոչ էլ մեր պատմության ողջ ընթացքում: Եվ առաջին անգամը չէ, որ ազգովի ոտքի ենք կանգնել՝ մեր տունը, մեր երեխաներին, մեր ապագան պաշտպանելու:  Պատմությունն է վկայում՝ երբ ազգովի ենք ելնում՝ հաղթում ենք: Հիմա էլ այդպես է: Բանակը թշնամուն մահացու հակահարված […]

Այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին. Ծառուկյանը՝ կալանավայրից

Սիրելի՛ հայ ժողովուրդ, այսօր բոլորս պետք է համախմբվենք հայ զինվորի կողքին. Մեր ուժը մեր միասնությունն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, ով այս պահին կալանավորված է ընտրակաշառքների գործով: «Հայ զինվորն ու հայկական բանակն անպարտելի են: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի հանրապետություններին, մեր զինվորներին, սպաներին և հայ ժողովրդին»,-գրել է նա:

Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք. Դավիթ Տոնոյանի ուղերձը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  ուղերձ է տարածել, որում մասնավորապես ասվում է: «Սիրելի հայրենակիցներ,  Այսօր վաղ առավոտյան, կոպտագույնս խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, ադրբեջանական զինված ուժերը հրթիռահրետանային և ավիացիոն միջոցների կիրառմամբ հարձակման են անցել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Արցախի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՕգոստոսիՀոկտեմբերի