26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 10, 2020

Տիգրան Եսայանն ազատվեց ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնից

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել փոխոստիկանապետ Տիգրան Եսայանին պաշտոնից ազատելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Տիգրան ԵՍԱՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից»,-ասված է […]

«Անտարեսի» Արմենի երկակի ստանդարտները

․․․Ես շահագրգռված եմ և պատրաստ եմ օգնել մաֆիան վերացնելու կամ վերափոխելու մրցունակ ընկերությունների պայքարի։ Բայց մեր պետությունը բիզնեսով չպետք է զբաղվի։ Պետության բիզնեսով զբաղվելը պետության և բիզնեսի կապակցվածության ձև է և կոչվում է կոռուպցիա․․․»։  Սրանք «Անտարես»-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքերն են։ Նա իր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պետական հրատարակչություն ստեղծելու մասին ԿԳՄՍ նախարարության վերջին ծրագրերին։  […]

«Գունավոր» վիրուսը մտավ Բելառուս, ի՞նչ է պետք Հայաստանին․ Անդրանիկ Թևանյան

Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերին ու բախումներին։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Բելառուսում հետընտրական զարգացումներ են։ Սցենարը նույնն է (փողոց–բախում–աղմուկ)։ Նպատակն էլ (իշխանափոխություն կամ առնվազն «Մարտի 1»)։ Մոդերատորներն էլ (դոլարն ընկել է, բայց չի մահացել)։ Հետխորհրդային տարածքի բոլոր հեղափոխությունները «գունավոր» են ստացվում։ Նույնիսկ եթե հայտարարվում է, […]

Նիկոլ Փաշինյանին առաջարկել եմ կասեցնել ժամկետները. Էդմոն Մարուքյան

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. Տեղեկացնում եմ, որ դիմել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված մեր քաղաքացիների կենսաթոշակների տրամադրման խնդրի առնչությամբ։ Ինչպես հայտնի է, կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար օրենսդրական պահանջները սահմանում են տարեկան առնվազն մեկ անգամ ՀՀ-ում գտնվող համապատասխան մարիններում երկրում լինելու մասին […]

Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին. «Հարգարժա՛ն Ալեքսանդր Գրիգորի, իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ Բելառուսի նախագահական ընտրություններին Ձեր տարած վստահ և համոզիչ հաղթանակի առթիվ: Ընտրությանը Ձեր օգտին քվեարկած մարդկանց աննախադեպ մեծ թիվը վկայում է երկրում Ձեր անբեկանելի հեղինակության և Ձեր հանդեպ ժողովրդի անվերապահ վստահության մասին: Համոզված […]

Վարչապետի ուղերձը՝ նվիրված Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին «Հարգելի՛ հայրենակիցներ, Ողջունում եմ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի բոլոր մասնակիցներին: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում այս կարևորագույն միջոցառումը նախաձեռնելու համար: Սևրի հաշտության պայմանագիրը նշանակալից տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի ժամանակակից պատմության մեջ: Պատահական չէ, որ այն շարունակում է մնալ գիտական […]

Ազատության ղեկավարին բզեք, թող մի հատ էլ չվերթ դեպի Սեւանի կառավարական դաչա կազմակերպի. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Հետաքրքիր է, թե ինչու՞ են ԱԶԱՏՈՒԹՅԱՆ դռոնները «հանրային հետաքրքրության» թեմաներով չվերթներ կազմակերպում Վլադիմիր Գասպարյանի, այլ ոչ թե Հրաչյա Հակոբյանի կամ Լենա Նազարյանի թարմ-թարմ ձեռքբերված առանձնատների տարածքում։   Ասեմ ավելին, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ղեկավարին բզեք, թող մի հատ էլ չվերթ դեպի Սեւանի կառավարական դաչա կազմակերպի։   Ասում են, […]

Նիկոլ Փաշինյանը նրանց օգտագործում է որպես կենդանի ֆեյքեր. Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Միշտ զարմացել եմ մարդկանց իրենք իրենց «փչացնելու» ունակությանը…   ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին (ինչպես նաեւ Ապրիլյան քառօրյայի ոչ մասնագիտական քննիչ հանձնաժողովում հավաքված մյուս պատգամավորներին) Սերժ Սարգսյանը վերաբերվեց հարգանքով եւ չմերժեց հանձնաժողովի հրավերը, որովհետեւ հարցից խուսափելու խնդիր չուներ։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը նրանց […]

Կարո՞ղ է Քոչարյան Անդրանիկն էլ է Դռոն, բայց սխալ տեղ է թռել եւ սխալ-մխալ բաներ է նկարել. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Դռոնների անիմաստ վատնում, տարեք սահման, այնտեղ գոնե մի օգտակար գործ կստիպեն անել:   Կարո՞ղ է Քոչարյան Անդրանիկն էլ է Դռոն, բայց սխալ տեղ է թռել եւ սխալ-մխալ բաներ է նկարել…   Երեւի պիտի ուղեւորվեր աներձագի «դաչա» ընկել է ուրիշ տեղ ու մոլորվել… եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՀուլիսիՍեպտեմբերի