23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Գունավոր» վիրուսը մտավ Բելառուս, ի՞նչ է պետք Հայաստանին․ Անդրանիկ Թևանյան

Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդած ցույցերին ու բախումներին։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Բելառուսում հետընտրական զարգացումներ են։ Սցենարը նույնն է (փողոց–բախում–աղմուկ)։ Նպատակն էլ (իշխանափոխություն կամ առնվազն «Մարտի 1»)։ Մոդերատորներն էլ (դոլարն ընկել է, բայց չի մահացել)։

Հետխորհրդային տարածքի բոլոր հեղափոխությունները «գունավոր» են ստացվում։ Նույնիսկ եթե հայտարարվում է, որ գույն–մույն չկա։ Մենք դա տեսել ենք Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում («թավշյան» սկզբում անգույն էր հռչակվել, բայց վերջում գույնզգույն ստացվեց)։

Մեզանում «գունավորի» առաջին փորձի ժամանակ ունեցանք 10 զոհ և բազմաթիվ վիրավորներ («երգի ու պարի» հեղափոխություն հռչակվածը ներկվեց արյան կարմիր գույնով)։

Երկրորդ անգամ ամեն ինչ «թավշյա» էր։ Հռչակվել էր «սիրո և համերաշխության» կարգախոսը։ Ամեն ինչ անարյուն անցավ նաև իշխանությունների հանդուրժողականության պատճառով, բայց «թավշյա» չեն հետհեղափոխական գործընթացները։ Ունեցել ենք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ինքնասպանությունների (պաշտոնական վարկածով) դեպքեր, իսկ հեղափոխական կառավարության ապաշնորհության և քաղաքական էգոիզմի պատճառով 1024 ՀՀ քաղաքացի է մահացել։

Հիմա Բելառուսում՝ ինչպես Հայաստանում։ «Հպարտ բելառուսցուն» միջնորդավորված ձևով շրջաբերական են իջեցրել Արևմուտքի հակառուսական ֆորպոստ Լեհաստանից, որ ճիշտը ուղղակի ժողովրդավարությունն է՝ փողոցը, և որ ճիշտը ժողովրդական վեչեն է, կամ ինչպես մեր Հանրապետության հրապարակում հնչեցվեց՝ ագորան։

Նվազագույն ծրագիրը Մինսկում «Մարտի 1» ստանալն է, իսկ առավելագույնը՝ բելառուսական «խոհարարուհուն» երկրի ղեկավար դարձնելը։

Ինչ մնում է Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, ապա նա գնաց ստանդարտ ճանապարհով։ Գժտվեց ՌԴ նախագահի հետ, մի պահ սկսեց «եվրաասոցացվել» և Արևմուտքի հետ խաղեր տալ՝ Պուտինին ատամներ ցույց տալու և դրսի աչքում լիբերալ երևալու համար, բայց միևնույն է չկարողացավ խուսափել փողոցային բախումներից։

Բելառուսում և մյուս երկրներում տեղի ունեցածը քաղաքական ողբերգություն է հետխորհրդային ժողովուրդների համար, քանզի առաջարկվում է ընտրություն կատարել վատի ու վատագույնի միջև։ Վերջում ստացվում են փլատակներ։

Այն ինչ տեղի է ունենում հետխորհրդային տարածքում «սառը պատերազմի» շարունակությունն է այլ ձևերով։ Գլխավոր սուբյեկտները կրկին Մոսկվան ու Վաշինգտոնն են։ Փոքր երկրները պետք է խելք ունենան ոտատակ չընկնելու և օգտագործվող «մատերիալ» չդառնալու համար։

«Գունավոր» վիրուսի կործանարար հետևանքներից խուսափելու համար պետք է ներքին օրակարգով փոփոխությունների գնալ, այլ ոչ թե դառնալ օտարների ձեռքի խաղալիքը։

Հետխորհրդային տարածքում օբյեկտիվ դժվարություններ և օբյեկտիվ դժգոհություններ կան։ Պետական կառավարման համակարգը լուրջ խնդիրներ ունի, առկա է սեփականության լեգիտիմության ճգնաժամ, կոռուպցիան խժռում է հանրային ռեսուրսները։ Այս խնդիրների լուծումը, սակայն, երկրի ներսում պետք է փնտրել և առաջնորդվել բացառապես ազգային անվտանգության շահերով, այլ ոչ թե պետությունը դնել արտաքին կառավարման տակ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ