01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին.

«Հարգարժա՛ն Ալեքսանդր Գրիգորի, իմ լավ ընկեր ու բարեկամ, ի սրտե շնորհավորում եմ Բելառուսի նախագահական ընտրություններին Ձեր տարած վստահ և համոզիչ հաղթանակի առթիվ:

Ընտրությանը Ձեր օգտին քվեարկած մարդկանց աննախադեպ մեծ թիվը վկայում է երկրում Ձեր անբեկանելի հեղինակության և Ձեր հանդեպ ժողովրդի անվերապահ վստահության մասին: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման հետագա տարիներին ևս ներդնելու եք բոլոր ջանքերը՝ ի նպաստ Բելառուսի Հանրապետության զարգացման և ժողովրդի բարեկեցության:

Վստահ եմ նաև, որ Ձեր շնորհիվ Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունները նոր թափ կստանան՝ էլ ավելի ամրապնդելով երկու ժողովուրդների միջև եղբայրական և բարեկամական կապերը: Ես ինքս պատրաստ եմ դրա համար ներդնել բոլոր ջանքերը:

Եվս մեկ անգամ շնորհավորելով հաղթանակի առթիվ՝ Ձեզ մաղթում եմ քաջ առողջություն, երկար տարիների արգասաբեր աշխատանք, իսկ Բելառուսի ժողովրդին՝ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ», – ասված է ուղերձում: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ