26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 31, 2020

Չեմ բացառում, որ առաջիկայում լինի հանդիպում բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի հետ. Վանեցյան

Արդեն հերքվել է տեղեկատվությունը, որ հանդիպում եմ ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց ես չեմ բացառում, որ առաջիկայում լինի հանդիպում բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում կարող է լինել եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, ԱԱԾ-ից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» […]

Սա հենց այն լեզուն է, որը մենք մերժում ենք՝ սպառնալիքի լեզուն․ ԱԳՆ-ն՝ Թուրքիայի մասին

ՀՀ ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույց է տվել հունական MEGA TV լրատվականին՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմանը, դրան Թուրքիայի արձագանքին, Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելուն, Հունաստանի և Կիպրոսի հետ Հայաստանի բարեկամական հարաբերություններին։ Ներկայացնում ենք հարցազրույցի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը: Ինչպե՞ս է Հայաստանն արձագանքում այն փաստին, որ Թուրքիան Ադրբեջանին գործնականում տրամադրում է զենք, անձնակազմ և […]

Ազգային գաղափարախոսության հիմնախնդիրը ժողովրդի գոյապահպանումն է. Արտակ Զաքարյան

ՀՀ  Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային գաղափարախոսությունը բաղկացած է ազգի գոյապահպանման, ամբողջական Հայրենիքի, անկախ պետականության, ազգային մշակույթի և կրոնի հիմնադրույթներից: Ազգի, հայրենիքի, պետականության, մշակույթի և կրոնի գաղափարներն այն հիմնաքարերն են, որոնց վրա կառուցվում է ազգային գաղափարախոսության ամբողջ համակարգը: Ազգային գաղափարախոսության հիմնախնդիրը ժողովրդի գոյապահպանումն է, նրա ազատ, անվտանգ, բնականոն ու […]

ԱԱԾ կանչվել էի մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունեմ. Արթուր Վանեցյան

ԱԱԾ կանչվել էի մի անհեթեթ գործի շրջանակներում, որևէ կարգավիճակ չունեմ: Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: «Ուզում եմ նշել, որ որևէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը՝ այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնել: Իրականում ոչնչի մասին է այս գործը: Հերթական […]

«Մարտահրավեր՝ թշնամական կերպարներին». թուրքական հայեցակարգ՝ ԿԳՄՍՆ չափորոշիչներում․ Yerkir

Yerkir.am-ը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը, որում ներառված են նաև «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն», «Ես և իմ հայրենիքը» առարկաները:  ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ՀՊՄՀ պատմության և հասարակագիտության ֆակուլտետի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի  («Ես, իմ հայրենիքն ու աշխարհը» […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, մահացել է 13 մարդ

Հայաստանում հուլիսի 31-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 38 550 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 354-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 28 997 (+631) մարդ, այս պահին բուժվում է  8587 (-290): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 966 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 738 (+10), այլ պատճառներով՝ 228 (+3):    Մեկ օրում մահացել է 13 մարդ:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Շրջակա միջավայրի նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանին

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղ նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանին։ Նա նախ շնորհակալություն հայտնեց Էրիկ Գրիգորյանին Բնապահպանության նախարարի, ապա ՇՇրջակա միջավայրի նախարարի պաշտոնում իր գործունեության համար. «Պարոն Գրիգորյանը ոլորտի լավագույն մասնագետներից է, եւ ես կարծում եմ, որ նա իր գործունեությամբ կնպաստի իր նպաստը բերել շրջակա […]

«Իմ քայլի» քայլերը դեպի լուսանցք. դեժավյու

Politeconomy.org-ը գրում է․ «Երբեմն ներկան հասկանալու համար պետք է լինում վերադառնալ անցյալ, որովհետև հաճախ այսօր տեղի ունեցող գործընթացները նախկինում կատարվել են: Անցյալի վերլուծությունը կարող է թույլ տալ հասկանալ ներկա իրադարձությունների հանգուցալուծումը: 2018-ին տեղի ունեցած իրադարձությունները կանխատեսելի էին, որովհետև այն ժամանակվա իշխանությունը վերածվել էր մարգինալ խմբի և հանրություն-իշխանություն կապը կտրվել էր: «Հանրային կարծիքի տրոհումը, մամուլի նկատմամբ անվստահությունը, ընտրությունների ինստիտուտի դեգրադացիան, տնտեսության […]

Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ․ ՈւՂԻՂ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ՝ իր դեմ հարուցված քրեական գործով ցուցմունք տալու համար։ Քրեական գործը վերաբերում է պաշտոնական դիրքի չարաշահմանը։ Ցուցմունքից հետո Արթուր Վանեցյանը կպատասխանի լրագրողների հարցերին։ Առաջարկում ենք իրադարձություններին հետևել ուղիղ միացմամբ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի