26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 22, 2020

Կոնգրեսի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է. Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրել է․ «Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի երեկվա բանաձևը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական է. Բանաձևը դրվել է շրջանառության մեջ Ադրբեջանի դեսպանության կողմից ֆինանսավորվելով, վստահ եմ տեքստը նույնպես նրանք են գրել: Ունեմ բավարար հիմքեր (պայմանագրեր, նամակագրության և այլն) ապացուցելու, որ Ադրբեջանը ֆինանսավորել է այս բանաձևի ընդունումը` մեր […]

Արարատ Միրզոյանը ստորագրեց Սահմանադրական դատարանի մասին օրենքը

Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս մասիին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,-նշել է նա: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի մասին օրենքում […]

Գարեգին Բ-ն զինվորական հոսպիտալում տեսակցել է վիրավոր զինծառայողներին

Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ` տեսակցելու վերջին օրերին Տավուշում՝ հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած զինծառայողներին։ ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ուղեկցությամբ […]

«Վատ միտք չէ, բայց էլի թարս կողմից են սկսել. եթե շենքում փակ դուռ կա, ո՞վ է այդ վերելակի համար վճարելու՝ այդ բնակչի փոխարեն». Ռուսլան Բաղդասարյան

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում շրջանառության մեջ է դրվել  «Վերելակային տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Հայեցակարգով նախատեսվում է ստեղծել «Կուտակային վերելակային ավանդ». նախագծի հակիրճ բնութագրում նշվում է, որ բազմաբնակարան շենքերի բնակիչներից վերելակները որպես գույքի նոր տեսակի պահպանման, օգտագործման և ծառայության ժամկետը սպառվելու դեպքում նոր […]

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 439 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 35 693 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 439-ով: Կորոնավիրուսից ապաքինվել է 24 766 (+560) մարդ, այս պահին բուժվում է 10 032 (-139): Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 895 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 678 (+16), այլ պատճառներով՝ 217 (+2): Մեկ օրում մահացել է 18 մարդ:

«Դավիթ Տոնոյանը, աբշիրնի չէ, բայց փոքր ինֆարկտ տարավ, դա տալո՞ւ հարց էր». Շարմազանով

Հայաստանի Հանրապետության բանակը հերթական անգամ ապացուցեց, որ  կարող է պաշտպանել մեր երկրի անվտանգությունը, և պատահական չէ, որ մեր բանակը հիմա հաղթեց, որովհետև կոփվել էր նմանատիպ մարտական գործողությունների ժամանակ, որոնք եղել էին  2012, 2014, 2015 և 2016 թվականներին։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Կարծում եմ՝ բանակը կարողացավ իրեն զերծ պահել քաղաքական […]

Իշխանություններին հաջողվեց ՍԴ-ում ստանալ ճգնաժամ․ «Փաստ»

«Սահմանադրական դատարանում փաստացի խոր ճգնաժամ է։ Իսկ դրա պատճառը իշխանությունների «բյուրեղյա երազանքն» է՝ ունենալ բացառապես յուրայիններով համալրված, սեփական ՍԴ: Իրականում, բազմաթիվ իրավաբանների ու քաղաքագետների համոզմամբ, բնականոն աշխատող Բարձր դատարանում որեւէ ճգնաժամ չկար, իսկ հիմա իշխանություններին հաջողվեց դա ապահովել:  «Փաստ» թերթի տեղեկություններով, նաեւ իշխանության մեջ քիչ չեն նրանք, որոնք այս ամենի մեղավոր են համարում Վահե Գրիգորյանին: […]

Հրայր Թովմասյանը կիրկանացնի՞ Վահե Գրիգորյանի ցանկությունները․ «Հրապարակ»

«ՍԴ-ում չեն հրավիրվում աշխատակարգային նիստեր. առանց քննության են մնացել մի շարք վարկային համաձայնագրեր, որոնց կատարման համար կառավարությունը միջազգային գործընկերներին խոստումներ է տվել։ Դրանց մեջ կան մի քանի միլիոն դոլար արժեցող ծրագրեր: ՍԴ նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանին վարչապետն ու ԱԺ նախագահը շնորհավորեցին, ԱԺ նախագահն ընդունեց, բայց նա այդպես էլ չկարողացավ ապահովել «ՍԴ բնականոն գործունեությունը»։ Սցենարը, […]

Ընդհարում Լոս Անջելեսում՝ հայերի և ադրբեջանցիների միջև․ կան վիրավորներ

Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ վերջին շրջանում ՀՀ պետական սահմանի նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումների: Բողոքի ցույցը մեկնարկել է Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև,. որին մասնակցել են հազարավոր հայեր: Մասնակիցները դատապարտել են ադրբեջանական ագրեսիան: Ակցիան ուղեկցվել է հայկական երգ ու պարով: Ավելի ուշ ընդհարում է տեղի ունեցել ադրբեջանցիների հետ: Կան վիրավորներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի