27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 1, 2020

«Կոռուպցիոները և դիլետանտը իրենց «աշխատանքով» միևնույն վնաս են բերում». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխատանքն ամենամեծ և ամենացանկալի մղումն է, որին ձգտում է յուրաքանչյուր ոք։ Բայց ցավոք, ոչ բոլորին է հաջողվում բավականություն ստանալ, և ապրել իր աշխատանքով։ Հաճախ մենք աշխատանքի որակը չափում ենք աշխատավարձով, և դա է արդյունքի բացակայության հիմնական պատճառը։ Ցավալի է, բայց առ այսօր էլ մարդկանց […]

Ո՞ւմ է իրականում Փաշինյանի աներորդին շանտաժում և ինչո՞ւ. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ ԽԾԲ-ի արդյունքում ԱԺ-ում հայտնված Հրաչյա Հակոբյանը, այսօր գրառում է կատարել և բացահայտ շանտաժի ենթարկել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին… Նա Վանեցյանին մեղադրում է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու մեջ, իհարկե, չմատնանշելով այդ երկրիը, բայց պարզ հասկացնելով, թե որ երկրին նկատի ունի… […]

Ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների իրավունքների պաշտպանությունն է. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի եւ աշխատավորների իրավունքների պաշտպանության օրը:  Մեզանում բոլոր ժամանակներում հատուկ ակնածանք  է դրսեւորվել  աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ: Հայ ժողովուրդը հավաքական  արարումով եւ քրտնաջան աշխատանքով է  կերտել իր ինքնությունը, ամրապնդել  պետականությունը: Համավարակի, նաեւ սոցիալ-տնտեսական եւ հոգեբարոյական […]

Մենք օգնել ենք ձևակերպումը ականջ է սղոցում. մենք՝ ո՞վ, փոխհատուցել է պետությունը. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը գրում է. «Աշխատանքից տուն ճանապարհին մտահղացած և առանց երրորդ անձի հետ քննարկելու հապճեպ հրապարակած՝ վարչապետի գաղափարը մի քանի պատճառով անթույլատրելի է և կոռեկտ չէ ժամանակակից  հասարակության համար։ Նախ. անընդհատ կրկնվող ՄԵՆՔ փոխանցել ենք, Մենք օգնել ենք  ձևակերպումը ականջ էր սղոցում։ Մենք՝ ո՞վ։ Փոխհատուցել է պետությունը, որոշումը կայացրել է կառավարությունը։  […]

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ իգական սեռի պացիենտը եղել է 27 տարեկան. ԱՆ

Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2148 դեպք, որոնցից 977-ն` առողջացած, 33-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 22177 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 82 նոր դեպք և 48 առողջացած։   Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ իգական սեռի պացիենտը […]

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 82 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2148-ի, մահվան դեպքերինը՝ 33-ի

Մայիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2148-ի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 977 քաղաքացի, փաստացի բուժվում է 1136-ը:    Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 33 մարդ, այլ պատճառով մահվան դեպքերը երկուսն են։

Բոլոր աշխատողներին կոչ եմ անում գործատուներից պահանջել գրանցել իրենց աշխատատեղերը. Փաշինյանի մայիսմեկյան ուղերձը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առիթով: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ,   Շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա առթիվ։ Աշխատանքը մեր իրականության մեջ առկա խնդիրների լուծման միակ գործիքն է, եւ մարդկային ու ազգային արժանապատվության տրամաբանությամբ, մեր առաջ ծառացած բոլոր հարցերը պետք է լուծենք մեր աշխատանքով: Աշխատանքը նաեւ մարդկանց համագործակցության ամենաստեղծարար […]

Պետության գլխավոր նպատակն այն է, որ ամեն մեկը կարողանա աշխատել․ Բակո Սահակյան

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ,  ուղերձում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Աշխատավորների իրավունքների և շահերի պաշտպանությունը միշտ եղել […]

Գիտեմ, որ այս պահին ձեզնից շատերը փրկօղակ են որոնում. Արմեն Սարգսյան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Աշխատանքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: Ուղերձում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Աշխատանքի օրն է: Այս տարի այն անցնում է արտակարգ դրության պայմաններում, ոմանց՝ բուժաշխատողի, տաքսու և շտապօգնության մեքենայի վարորդի, ոստիկանի ու փրկարարի, նրանց մյուս գործընկերների համար՝ նույնիսկ անընդհատ աշխատանքային ռեժիմով: Առաջին հերթին ուզում եմ շնորհավորել և երախտիքի ու բարեմաղթանքի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված