31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների իրավունքների պաշտպանությունն է. ՀՅԴ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի եւ աշխատավորների իրավունքների պաշտպանության օրը:  Մեզանում բոլոր ժամանակներում հատուկ ակնածանք  է դրսեւորվել  աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ: Հայ ժողովուրդը հավաքական  արարումով եւ քրտնաջան աշխատանքով է  կերտել իր ինքնությունը, ամրապնդել  պետականությունը:

Համավարակի, նաեւ սոցիալ-տնտեսական եւ հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների պատճառով ծանր ժամանակներ է ապրում մեր ողջ հասարակությունը:

Միանշանակ է, որ ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների  իրավունքների պաշտպանությունն է, սոցիալական արդարությունն ու համերաշխությունը, հանրային արդյունքի արդար բաշխումն ու աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը:

Մայիսի 1-ը արդարության պայքարի խորհրդանիշ է: Աներկբա է՝ օրեցօր խորացող մարտահրավերները հաղթահարելու, հասարակության բոլոր շերտերի բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքի համար համարժեք պետական քաղաքականություն է  անհրաժեշտ:

Սիրելի’ հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ եւ մեր հաստատակամությունը հայտնում՝ կանգնելու աշխատավորի կողքին, պաշտպանելու նրա իրավունքները հանուն համազգային բարօրության եւ մեր երկրի անխաթար եւ խաղաղ զարգացման:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ