26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 28, 2020

Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդի 5 տոկոսն ապացուցի, ասենք՝ ապրես, չէ՝ գնա ներողություն խնդրի. Բաբկեն Հարությունյանը՝ վարչապետին

Նախկինների մասով Նիկոլ Փաշինյանի հաշվարկը շատ պարզ է. ինքը միշտ մադկանց հիշեցնում է նախկիններին, հետո համեմատվում է նրանց հետ, հետո՝ ինչ ուզում, ասում է նրանց հասցեին, անցնում-գնում է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: «Նախկին իշխանություների մեծագույն սխալն այն է եղել, որ երբ Նիկոլ Փաշինյանը տարիներ շարունակ մեղադրանքներ է հնչեցրել, […]

Անձամբ գնալու եմ տներով ման գամ․ Ալեն Սիմոնյանը՝ քաղաքացիներին օգնելու մասին

Նման բանը շատ լավ է հնչում, ինձ համար էլ հաճելի կլինի ասել, որ բոլոր մարդկանց 100 չէ, 150-200 հազար դրամ բաժանվելու է, բայց դա իրականության հետ կապ չունի, լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԼՀԿ առաջարկին։ Սիմոնյանը չբացառեց, որ կան մարդիկ, ովքեր օգնության կարիք ունեն և չեն օգտվում աջակցությունից։ Նա ընդգծեց, որ […]

Երևանում Լեոնիդ Ենգիբարյանի անունով պուրակ կլինի․ ավագանու որոշումը

Երևան քաղաքի ավագանին այսօրվա՝ ապրիլի 28-ի իր նիստում որոշում կայացրեց Երևանի պուրակներից մեկն անվանակոչել Լեոնիդ Ենգիբարյանի անունով: Նշենք, որ շուտով այդ պուրակում կվերատեղադրվի նրա արձանը: Որոշման մեջ նշվում է. «1. Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակն անվանակոչել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, […]

Փաշինյանն ասում էր՝ պետական համակարգը հանրապետականացված է, այսօր էլ ՔՊ-ացված է. Բաբկեն Հարությունյան

Ջրօգտագործող 15 ընկերություններին վերահսկելը շատ բարդ է, ավելին՝ անհնար: Չկա թափանցիկություն, այն դեպքում, երբ խոսքը մեծ գումարների մասին է, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ նախագահ Բաբկեն Հարությունյանը: «ՋՕ-երը չունեն կայքեր, թափանցիկության ուղղությամբ որևէ քայլ չի արվել, մեխանիզմներ չկան՝ վերահսկելու, թե ինչպես են ծախսվում գումարները, ինչի համար են ծախսվում: Իշխանությունն ուղղակի ամեն գնով […]

Իմ երկրի վարչապետն էստեղ ա նստած, եկել ենք մեր ընտրած վարչապետի հետ զրուցելու, ինչո՞ւ չի կատարում մեզ տված խոստումները. Ակցիայի մասնակից

100 անգամ էլ վարչական արձանագրություն կազմեք, մեկ է, դուրս ենք գալու, գալու ենք այստեղ։ Մեր ընտրած կառավարությունը, մեր վարչապետը պետք է տեսնի դա, ասաց հոսանքի և գազի անջատման պատճառով կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին։ «Ինքը պետք ա հասկանա, որ իր կողքի մարդիկ իրականությունը չեն ներկայացնում։ Նենց չի, որ բան ու գործ չունենք անելու, եկել […]

Մեր հայտարարությունների հաջորդ օրը իրականությունը մեզ կարող է բերել ուրիշ հայտարարության. հայհոյեք մեզ, օգտվեք ձեր իրավունքներից. Նիկոլ Փաշինյան

Մարտին մենք հայտարարեցինք, որ արտակարգ դրության ընթացքում կոմունալ վարձերը չվճարելու համար անջատումներ չեն լինելու, ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երբ մենք այդ հայտարարությունը արեցինք, հույս ունեինք, որ իրավիճակը կզարգանա այնպես, որ ապրիլի 16-ին արտակարգ դրությունը կավարտվի, բայց ամեն ինչ այդպես չգնաց, հետևաբար, զարգացավ մի իրավիճակ, որ այդ հայտարարության արդյունքում ոչ միայն սկսեցին չվճարել նրանք, […]

Վարչապետն ապրում է իր գծած իրականության մեջ. Վահե Հովհաննիսյան

Հայաստանում իրավիճակի օբյեկտիվ գնահատական հնարավոր է, եթե այն հիմնվի երեք առկա գործոնների վրա. ա/ Իշխանություն, բ/ Հասարակություն, գ/ Վիրուս Սրանք են Հայաստանի մոտակա ապագայի կանխատեսման բանալիները։ Իշխանություն Որոշումների կայացման լեգիտիմ իրավունքը իշխանությանն է, քայլերի և գործողությունների լծակներն իշխանության ձեռքին են։ Նրանից շատ բան է կախված։ Փորձենք հասկանալ իշխանության «ֆեյսը»։ Վարչապետն ակնհայտորեն դուրս է մնում ընդհանուր […]

Անորոշութան աստիճանը մեծ է․ իրական ՀՆԱ-ն կնվազի 2 տոկոսով․ Ջանջուղազյան

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել։ «Համաճարակի ազդեցություն պատճառով գործընկեր երկրներում և միություններում տնտեսական աճը դանդաղում է, համաշխարհային տնտեսության անկում է կանխատեսվում, որից ՀՀ տնտեսությունն անհաղորդ չի կարող մնալ», – նախագծի զեկուցման ժամանակ ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար […]

Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան ԲԿ

ՀՀ երկրորդ Նախագահի գրասենյակից տեղեկացնում են, որ ապրիլի 28-ի  առավոտյան Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն՝ հետվիրահատական հետազոտություն անցնելու համար։ Հետազոտության արդյունքներով որոշում կկայացվի հետագա բուժման բնույթի վերաբերյալ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի