30 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իմ երկրի վարչապետն էստեղ ա նստած, եկել ենք մեր ընտրած վարչապետի հետ զրուցելու, ինչո՞ւ չի կատարում մեզ տված խոստումները. Ակցիայի մասնակից

100 անգամ էլ վարչական արձանագրություն կազմեք, մեկ է, դուրս ենք գալու, գալու ենք այստեղ։ Մեր ընտրած կառավարությունը, մեր վարչապետը պետք է տեսնի դա, ասաց հոսանքի և գազի անջատման պատճառով կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին։

«Ինքը պետք ա հասկանա, որ իր կողքի մարդիկ իրականությունը չեն ներկայացնում։ Նենց չի, որ բան ու գործ չունենք անելու, եկել ենք կառավարության դիմացը կանգնել, ժամանակ ենք սպանում», – ասաց քաղաքացին։

Ոստիկանները հորդորեցին վերադառնալ տուն, որպեսզի արձանագրություն չկազմեն տեղաշարժման սահմանափակումները խախտելու վերաբերյալ։

«Ես ում ընտրել եմ, էդ կառավարության անդամներն էստեղ են, իմ երկրի վարչապետն էստեղ ա նստած։ Եթե վարչապետը լայվով ասում ա, որ չպետք ա հոսանքազրկվեն, բայց հաջորդ վայրկյային մարդկանց հոսանքն անջատում են։ Մենք մեր ընտրած վարչապետից եկել ենք պահանջենք էն, ինչը որ մեզ հասնում ա։ Մենք ոչ մի բան չենք խախտում, եկել ենք մեր ընտրած վարչապետի հետ զրուցելու, ինչու՞ չի կատարում մեզ տված խոստումները։ Ինքը մեզ տված խոստումներ ունի», – ասացին քաղաքացիները։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ