20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Ապրիլի 4, 2020

Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը կլինի մայիսի 13-ին

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմումի գործով առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի 13-ին: Այս մասին  տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից: Թովմասյանը պահանջում է ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Հայցը ներկայացվել է փետրվարի 21-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Տաթևիկ Ռևազյանը հենց մի քիչ երկրում նեղ վիճակ է լինում՝ գեղեցիկ ցատկով Դանիա է գնում. Նարեկ Մալյան

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը թքած ունի իր հայրենիքի վրա, հենց մի քիչ երկրում նեղ վիճակ է լինում՝ գեղեցիկ ցատկով Դանիա է գնում: Այս մասին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը: «Հիշեցնեմ ձեզ՝ ում փոխարինեցին Տաթիկ Ռևազյանով: Տաթևիկ Ռևազյանից առաջ  Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը Սերգեյ Ավետիսյանն էր, ով միակն […]

Վարչապետը պարտավոր է չեղարկել իրենց աշխատավարձերի կրկնապատումը․ նախկին վարչապետ

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Կառավարությունը հաստատեց համաճարակի բացասական հետևանքների չեզոքացման միջոցառումների 9-րդ փաթեթը, որով նախատեսվում է չաշխատող և անչափահաս երեխաներ ունեցող ծնողներին հատկացնել փոխհատուցում՝ 26500 դրամ՝ յուրաքանչյուր երեխայի համար: Եթե հաշվի առնենք, որ այսօր գործող նվազագույն զամբյուղում սննդամթերքի ծախսը սահմանված է […]

Չկա գոնե մի մարդ, որը պատասխան տա՝ ինչի վարի տվեցին ՀՀ ավիացիան

Ֆեյսբուքյան օգտատեր Վահրամ Պետրոսյանը իր էջում գրում է․ «Սիրուն կենաց՝ ողբերգական ավարտով Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվարին կատարված ստուգումների արդյունքում՝ լիցենզիայից զրկել է Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։ Սա լրջագույն խնդիր ա Հայաստանի համար։ Սա նշանակում ա, որ Հայաստանը գրեթե մի տարի չի կարողանալու լիցենզիա տալ որևէ փոխադրողի դեպի եվրոպա չվեթներ իրականացնելու համար՝ չարթերներից մինչև բեռնափոխադրում։ Իսկ […]

Գազի սակագնի հնարավոր բարձրացումը քաղաքական լուրջ բաղադրիչ ունի. Արա Գալոյան

Ներկայացնում ենք տնտեսական մեկնաբան Արա Գալոյանի հոդվածը, որը հրապարակվել է «Պոլիտէկոնոմիայի» կայքում:   Կորոնավիրուսից առժամանակ միայն գազի սակագնի փոփոխության հեռանկարը կարողացավ շեղել: Երբ 2019թ․ հունվարի 1-ին գազի գինը սահմանին թանկացավ 10 տոկոսով, մեր իշխանությունները խոստացան, որ սպառողին դա չի վերաբերի: Սա անկախության շրջանում երրորդ դեպքն էր, երբ պահի իշխանությունները առժամանակ կարողանում են հետաձգել սակագնի բարձրացումը: Նախորդ […]

218 ֆեյքեր, որոնք ֆեյսբուքում աջակցում են Աննա Հակոբյանին. Antifake.am

AntiFake.am-ը գրում է․ «AntiFake.am-ը շարունակում է կեղծ օգտահաշիվների մոնիթորինգը Ֆեյսբուք սոցիալական ցանցում, որոնց արդյունքները պարբերաբար ներկայացնում ենք հանրությանը։ Հայտնի է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործունեություն են իրականացնում հազարավոր ֆեյք օգտահաշիվներ, որոնք «աշխատում են» իշխանության տարբեր ներկայացուցիչներին «սատարելու» և հանրային աջակցության տպավորություն ստեղծելու համար։ Ըստ օդում կախված լուրերի` կեղծ օգտահաշիվները ստեղծվում և համակարգվում են «Ֆեյքերի ՊՈԱԿ» […]

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 770-ի

Ապրիլի 4-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 770-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 43  քաղաքացի, փաստացի բուժվում է 720-ը: Վարակի հետևանքով Հայաստանում մահացել է 7 մարդ:  Կորոնավիրուսի ամենից շատ դեպքեր արձանագրվել են Երևանում, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում:

Գազի խնդիրը լրջանում է․ 168.am

168.am-ը գրում է․ «Գրեթե 1 տարվա անարդյունք բանակցություններից հետո  կառավարությունը մտադիր է ռուսական կողմի հետ վերսկսել բանակցությունները գազի գնի շուրջ։ Ինչպես հայտնի է, նախկին բանակցություններն ավարտվեցին նրանով, որ այս տարի Հայաստանը շարունակում է գազ ստանալ նույն գնով, ինչ գնով ստանում էր անցած տարվա հունվարից 1-ի թանկացումից հետ։ Այսինքն՝ այդ բանակցություններն ավարտվեցին նրանով, որ ներմուծման գինը […]

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ընդունված օրենքները սահմանափակում են մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը․ Human Rights Watch

Հայաստանի խորհրդարանը 2020 թվականի մարտի 31-ին ընդունել է փոփոխություններ, որոնք իշխանություններին շատ լայն լիազորություն են տալիս կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում վերահսկելու բջջային հեռախոսների տվյալները՝ վիրուսի դեպքերի բացահայտման նպատակով օգտագործելու համար։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել  Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։   «Հայաստանի կառավարությունը կանգնած է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի առջև, և տեխնոլոգիաները կարևոր դեր են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի