03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀԿ-ի առաջնային ակնկալիքը ու նպատակը երկրում իշխանափոխությունն է․ Աբրահամյան

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի անցկացված երթ-հավաքն ու այնտեղ հնչած ուղերձները վերլուծելու և գնահատելու մեծ դաշտ են բացել` առաջին հերթին քաղաքական պրոցեսների շարունակականության և իշխանություններին վճռական քաղաքական հարվածներ հասցնելու տեսանկյունից:
Չնայած այս հանգամանքին, հայտնի շրջանակները սկսեցին այս հավաքի թեման քննարկել դրա չորրորդական և, առաջին հայացքից, որևէ կարևորություն չունեցող համատեքստում:
Մասնավորապես նշում են, որ ՀՀԿ-ն մեկուսացվեց, որովհետև իրենցից ելույթ ունեցող չկար և նմանատիպ այլ ցնդաբանություններ:
Ի տարբերություն ձեզ, ՀՀԿ-ն 2018 թվականից հետո երբեք էլ առաջնահերթ պլան չի բերել իր` ամեն տեղ նետվելն ու պաշտոնների համար «բազառների» մեջ մտնելը:
ՀՀԿ-ի առաջնային ակնկալիքը ու նպատակը երկրում իշխանափոխությունն է, այլ ոչ թե «ձուկը ջրում» մարդկանց խոստումներ «վաճառելը» և մենք քաղաքական ընդդիմախոսների պաշտպանությունն ու իշխանություն փոխելու գործընթացը դիտարկում ենք այդ տեսանկյունից:
Այնպես որ ձեր տեղն ու դերն ամեն ինչից վեր դասելը ձեր նիշան է և ձեր հաճախորդներին ու քաղաքական վարձկաններին այլ տեղ գործածեք»:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ