24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 16, 2020

Խնդրում եմ դադարեցնել Էջմիածնում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ արժանապատվությունը նսեմացնող քննարկումներն ու նրան ուղղված վիրավորանքը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է․ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈւՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ/RE CORONAVIRUS Սիրելի հայրենակիցնե’ր, Մեր երկիրը գտնվում է պատասխանատու շրջափուլում՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի (COVID19) վարակի տարածման ու կանխարգելման հետ: Առաջին պահից սկսած, երբ մեր երկրում արձանագրվեց կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը, ողջ գործընթացը եղել է Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա անմիջական ուշադրության ներքո: Այս պահին անհրաժեշտ եմ համարում […]

Հայտարարեք արտակարգ դրություն։ Ամեն րոպե հապաղելը այլևս կդառնա դավաճանություն, հանցանք ՀՀ քաղաքացու նկատմամբ

Մարտի մեկից մինչ այսօր ֆիքսենք մի քանի փաստ 1. Կազմակերպվեց քարոզարշավ, որը ավելի նպաստեց ատելության գեներացմանը, ոչ թե էպիդեմիայի կանխարգելմանը: Պետական, առանց այն էլ չաշխատող, ապարատը լծվեց քարոզարավին, ոչ թե զարգացող համաճարակը կառավարելուն… Ծաղկաձորը, որպես ՀՀ թիվ մեկ զբոսաշրջային կենտրոն, վերածվեց կառանտինային քաղաքի: Էջմիածինը, որպես համայն հայության հոգևոր կենտրոն, դարձավ վիրուսային էպիկենտրոն: Գյումրին էլ, ինչ […]

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 30-ի

Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեք երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։ «Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»,-նշել է նախարարը։

Կորոնավիրուս է արձանագրվել Երևանի արտադրություններից մեկում․ Փաշինյան

Կորոնավիրուսի դեպք է արձանագրվել Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում, բայց երեկվա թվի շրջանակում։ Այս մասին լայվով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Սևանից վերադարձել է Երևան և արդեն աշխատավայրում է։ «Գիշերը աշխատանքներ են տարվել ձեռնարկության աշխատակիցների շրջանում՝ հասկանալու համար, թե ովքեր են կոնտակտավորները։ Մեկուսացման աշխատանքներն իրականացվել են և իրականացվում են»,- Facebook-ի ուղիղ եթերում ասաց նա։ Մանրամասները՝ […]

ՓՊ-ն փաստաբաններին հորդորում է չմասնակցել դատական գործողություններին

ՀՀ փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով փաստաբաններին հորդորում է մինչև մարտի 23-ը ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին մասնակցելուց: «Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փաստաբաններին հորդորում է ՝ 1. մինչև 2020 թվականի մարտի 23-ը ձեռնպահ մնալ դատական նիստերին և քննչական գործողություններին (բացառությամբ […]

ԱՊՀ-ում 100 000 մարդու հաշվով վարակակիրների թվով 1-ինն ենք․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԱՊՀ տարածքում այս պահին բնակչության 100 000 մարդու հաշվով վարակակիրների թվով Հայաստանն առաջին տեղում է։ Դժբախտաբար, այս պահի դրությամբ ունենք 30 վարակակիր։ Եվս 300 հոգու ստուգում ենք։ ԱՊՀ տարածքում այս պահին բնակչության 100 000 մարդու հաշվով վարակակիրների թվով «առաջին» տեղում ենք։ Թվերն (ըստ ԱՀԿ կայքի) այսպիսին […]

Արտակարգ դրություն չի հայտարարվում մի քանի պատճառներով. Գևորգ Գևորգյան

Ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հասարակության առողջապահական անվտանգության ռիսկերը ամեն րոպե կրկնապատկվում են, որովհետև վարչապետը հապաղում է Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարել: 2մլն965 հազար բնակչությամբ երկրում 28 COVID-19 վարակակիր, գումարած տարածման արագ տեմպերը անհապաղ արտակարգ դրություն հայտարարելու հիմք են: Փաստացի՝ շարունակվում է նույն քաղաքականությամբ. Հապաղում և ժամ առ ժամ ավելացող վարակակիրներ: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված