23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՊՀ-ում 100 000 մարդու հաշվով վարակակիրների թվով 1-ինն ենք․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱՊՀ տարածքում այս պահին բնակչության 100 000 մարդու հաշվով վարակակիրների թվով Հայաստանն առաջին տեղում է։

Դժբախտաբար, այս պահի դրությամբ ունենք 30 վարակակիր։ Եվս 300 հոգու ստուգում ենք։ ԱՊՀ տարածքում այս պահին բնակչության 100 000 մարդու հաշվով վարակակիրների թվով «առաջին» տեղում ենք։ Թվերն (ըստ ԱՀԿ կայքի) այսպիսին են.

Հայաստան – 1
Մոլդովա – 0.45
Բելառուս – 0.27
Ադրբեջան՝ 0.15
ՌԴ – 0.04
Ղազախստան – 0.03
Ուկրաինա՝ 0.008
Ղրղզստան – 0
Տաջիկստան – 0
Ուզբեկստան – 0
Թուրքմենստան – 0

Սա, ի դեպ, ՀՀ կառավարության գործունեության գնահատականն է։ Չէ՞ որ 2 ամիս ժամանակ կար նախապատրաստվելու։ Հիմա մեր մյուս առաջարկությունների մասին։

Ֆինանսներ, բանկեր, բյուջե, ձեռնարկատիրություն։

– Կառավարությունը պետք է հայտարարի, որ եթե կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական դժվարությունները շարունակվեն 3 ամիս և ավել, ապա ձեռներեցների (բոլորի) չստացված եկամուտների կեսը կփոխհատուցվի պետական ներքին պարտքի պարտատոմսերով, որոնցով կարելի կլինի փակել հիմնարկ ձեռնարկություննների հարկային պարտավորությունները։ Ընդ որում՝ կլինի հատուկ հանձնաժողով, որը հատ հատ կնայի բոլոր դիմումները։

– Նպատակահարմար չեմ համարում լրացուցիչ հարկային արտոնություններ տրամադրելը։ Կիսում ենք ձեռնարկատիրական ռիսկը և վերջ։

– Հնարավորության սահմաններում կառավարությունը պետական ռեզերվներում առկա պահուստներից սննդամթերքի, վառելիքի և դեղորայքի հումք պետք մատչելի գներով տրամադրի տնտեսավարող սուբյեկտներին։

– Կառավարություն և ԿԲ-ը հայտարարում են, որ կարճաժամկետ (մինչև 6 ամիս) հատվածում դրամի փոխանակարժեքի տատանումները չեն գերազանցի 7%-ը։

– Նպատակահարմար է առաջիկա 6 ամիսների համար պետության կողմից վերաապահովագրել բոլոր ավանդները։

– Առաջիկա 6 ամիսների համար պետք է չեղարկել հաստիքային կրճատումներն ու աշխատանքից մարդկանց ազատելը, մորատոիա մտցնել այլ գործատուների նմանատիպ գործողությունների նկատմամբ։

– Դադարեցնել պետության կողմից վճարումները կուտակային կենսաթոշակային համակարգերին։

– Կատարել օրենքի փոփոխություն և 6 ամիս ժամանակով գործավորների կողմից կենսաթոշակային կուտակային կատարվող վճարումները դարձնել կամավոր։

– ՀՀ պետական և համայնքների բյուջեներից դադարեցնել կապիտալ վերանորոգման և ներդրումների այլ ուղղություններով ծախսերի ֆինանսավորումը։

– Դադարեցնել բոլոր տեսակի վիճակախաղերի, լոտոների, Տոտոների, Վիվարոների, Աջարապետների գործունեությունը 6 ամսով։

Կրթություն։

– Կրթական հաստատությունների գործունեության հետաձգումը ճիշտ է։ Բայց ավելի ճիշտ է, մասնավորապես, ԲՈւՀ-երը դիստանցիոն կառավարման անցկացնելը։ Առանց այդ էլ այս հարցում մենք հետամնաց ենք։ Մինչդեռ ունենք տարածաշրջանում ինտերնետն ամենաշատն օգտագործող հանրություն։

– Հայտարարել, որ այս տարվա ընդունելության քննությունները հետաձգվնում են և դադարեց ռեպետիտորական պարապմունքները։

– Բժշկական ինստիտուտը և ուսումնարանները պետք է շտապ ետ կանչել արձակուրդից։ Ուսանողները, գործող բժշկական անձնակազմը պետք ամենօրյա դասախոսություններ լսեն վիրուսաբանության, իմունոբանության (իմ տեղեկություններով, ցավոք սրտի բժշկականում այս ստորաբաժանումը փակվել է), վարակի դեմ պայքարելու պրոֆիլակտիկայի, հիվանդների վերականգման և այլն թեմաներով։

– Այսօրվանից հանրապետության մեծ հիվանդանոցներից մեկը (դա կարող է լինել հանրապետականը կամ Նորքը) դատարկել և վերակառուցել կորոնավիրուսով հիվանդների համար։ Շարունակելի…»,- գրել է Բագրատյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ