17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 16, 2020

Այս ամենը կատարվել է ԶԼՄ-ների վրա ճնշում գործադրելու համար․ սա խոսքի ազատության ճնշում է․ Արմեն Թավադյան

5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի կալանավորումը նպատակ ուներ հեռուստաալիքին վնասելու, լրագրողների հետ հանդիպմանն ասաց 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։ «Ապացուցվեցին բոլոր կասկածները, որ մենք ունեինք առ այն, որ մեր հեռուսաընկերության սեփականատերը կալանվորվել է հատուկ 5-րդ ալիքին վնասելու, աշխատանքները դժվարացնելու, մեր լրագրողներին անհարմար վիճակի մեջ դնելու պատճառով, երկու կարծիք այստեղ արդեն չունենք», – ասաց նա։ Վերջինս […]

Եկեղեցին հանգիստ թողեք անհավատներ, եկեղեցին իր հոտինն է, ձերը չի

Եկեղեցին հանգիստ թողեք անհավատներ, եկեղեցին իր հոտինն է, ձերը չի, ձերը բազմահազարանոց ամբոխներով երկրի տարբեր ծայրերում քարոզարշավ անող ձեր ընտրյալ ժամիշխաններն են, որոնց ձեռը մենք էլ ենք կրակն ընկել… …ձեր աչքի հսկայական գերանը թողել, ուրիշի աչքում փուշ եք փնտրում… © երեսպաշտ ցիրկ Վահան Ասատրյան

Էջմիածնում կորոնավիրուսը տարածած կնոջը վիրավորողներին վերջինիս հարազատները ծեծել են

Ըստ էլեկտրոնային ԶԼՄ-ների՝ արտակարգ դեպք է գրանցվել Էջմիածնում․ կորոնավիրուսը տարածած կնոջը վիրավորողներին վերջինիս հարազատները ծեծել են։ Ոստիկանությունը տեղեկությունը ոչ հերքել, ոչ հաստատել է։   

Ղազախստանը սահմանափակում է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․ «Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին՝ ժամը 08։00-ից սկսած Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ը։ Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի […]

Ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն:  

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 2․5 մլն քաղաքացի․ ոստիկանություն

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ, քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ, 10-րդ և քվեարկության նախորդ օրը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի, ինչպես և հաշվառում չունեցող` հանրաքվեին մասնակցելու իրավունք […]

Սահմանադրության 208-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրության ժամանակ հանրաքվե չի անցկացվում

ԱՄՓՈՓ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ! Օրերս առավել քննարկելի իրավական հարցադրումներից է, թե արդյոք Հայաստանի Հանրապետությունում տարածվող նոր կորոնավիրուսը կարող է հիմք հանդիսանալ արտակարգ դրություն հայտարարելու և ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հետաձգելու համար: Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում է […]

Վարչապետի ջերմությունը միանգամից բարձրացել է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ուղիղ միացման ժամանակ նշեց, որ ջերմություն ունենալու պարագայում դեռ պետք չէ խուճապի մատնվել, սակայն երբ ինքը իմացել է, որ շփում է ունեցել Վայքում շփված քաղաքացու հետ, որի մոտ Կորոնավիրուս է ախտորոշվել, միանգամից ջերմությունը բարձրացել է։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի