23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Մարտի 16, 2020

Ապրիլի 5-ի սահմանադրական հանրաքվեն հետաձգվում է

Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կհետաձգվի։ Հիշեցնենք, որ քիչ առաջ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով կառավարությունը որոշում կայացրեց մարտի 16-ից ապրիլի 14-ը ՀՀ ամբողջ տարածքում արտակարգ դրություն սահմանել: Արտակարգ դրության դեպքում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը:

ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից՝ ժամը 18:30-ից սկսած, մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը՝ ժամը 09:00-ը ներառյալ, հայտարարվում է արտակարգ դրություն: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության արտահերթ նիստում՝ միաձայն։ Քիչ անց կառավարության որոշումն արտահերթ նիստում կքննարկի Ազգային ժողովը: 

Որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին. Հրայր Թովմասյան

Սիրելի՜ հայրենակիցներ, Ի երախտագիտություն այս օրերին մեր բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի՝ որոշել եմ այս ամսվա իմ հիմնական աշխատավարձը, ինչպես նաև այս և մյուս ամիսների իմ պարգևավճարների ողջ հասույթը փոխանցել մեր բուժաշխատողներին։ Սա երախտագիտության փոքրիկ քայլ է, որը թեև խորհրդանշական բնույթ է կրում, բայց շատ կարևոր խորհուրդ ունի: Սեփական կյանքը վտանգելու գնով մեր ազգաբնակչության առողջապահության մասին գիշեր-ցերեկ […]

Տենց «ուվերեննի» մի ասեք. Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսից հետո կյանքի մասին

Այսօր՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու հարցի քննարկման ժամանակ, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկաներին հորդորեց հիշել՝ կորոնավիրուսից հետո կա կյանք, և պետք է ապահովել այդ կյանքի բնականոն հունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ծիծաղելով նկատեց. «Ասում ա՝ ըտենց «ուվերեննի» մի ասեք»: Նրա այս հայտաարությունը հարուցեց ներկաների ծիծաղը: «Միանշանակ, միանշանակ կա կյանք», – պատասխանեց Տիգրան Ավինյանը:

Եկեղեցական արարողությունները կիրականացվեն առանց հավատացյալների ներկայության

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եպիսկոպոսական ժողովը կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով որոշում է կայացրել։ Եպիսկոպոսական ժողովը որոշել է եկեղեցական արարողություններն իրականացնել առանց հավատացյալների ներկայության։

Փողոցում վաճառվող մթերքը կարող են պարունակել վիրուսային տարրեր

Չնայած Երևանի քաղաքապետարանն ամենօրյա, իսկ այս օրերին նաև լրացուցիչ հատուկ հերթապահություն է սահմանել բացօթյա ապօրինի առևտուրը բացառելու համար, որոշ քաղաքացիներ, անտեսելով օրենքն ու նոր կորոնավիրուսի կանխարգելմանը միտված միջոցառումները, շարունակում են իրենց գործունեությունը: Ուստի քաղաքապետարանն զգուշացնում և հորդորում է՝ չգնել փողոցում, մայթերին վաճառվող սննդամթերքը: Դրանք համարվում են բարձր ռիսկայնությամբ, վտանգավոր մթերքներ, որոնք, չունենալով պահպանման անհրաժեշտ պայմաններ, […]

Արտակարգ դրության պայմաններում լրատվամիջոցները պարտավոր են օգտվել և տարածել միայն պաշտոնական տեղեկատվություն

Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ` հաղորդում) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի