29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ղազախստանը սահմանափակում է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը երկիր

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են․

«Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով մարտի 16-ին՝ ժամը 08։00-ից սկսած Ղազախստանի Հանրապետության տարածքում հայտարարվում է արտակարգ դրություն ՂՀ բնակչության անվտանգության ապահովման և նոր տիպի կորոնավիրուսի համավարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով։ Արտակարգ դրությունը գործելու է մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 07։00-ը։

Մարտի 16-ից ժամանակավորապես սահմանափակվելու է օտարերկրացիների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների մուտքը ՂՀ տարածք տրանսպորտի բոլոր միջոցներով, միաժամանակ Ղազախստանից ելքի սահմանափակումը չի կիրառվելու Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Նշյալ սահմանափակումը չի կիրառվելու քաղաքացիություն չունեցող անձանց և հետևյալ կատեգորիաների օտարերկրացիների  նկատմամբ.

Ղազախստանի և այլ երկրների դիվանագիտական ծառայության անձնակազմ և նրանց ընտանիքի անդամներ,

ՂՀ ԱԳՆ հրավերով Ղազախստան ժամանող օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների պատվիրակությունների անդամներ,

Ղազախստանում բնակության իրավունքի փաստաթուղթ ունեցող անձինք,

Ղազախստանի քաղաքացիների ընտանիքների օտարերկրացի անդամներ։

Հիշեցնում ենք, որ ՀՀ դեսպանությունում գործում է շուրջօրյա թեժ գիծ՝ +7 778 229 1881 հեռախոսահամարըով, որը հասանելի է նաև WhatsApp հավելվածով»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ