03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հայտարարեք արտակարգ դրություն։ Ամեն րոպե հապաղելը այլևս կդառնա դավաճանություն, հանցանք ՀՀ քաղաքացու նկատմամբ

Մարտի մեկից մինչ այսօր ֆիքսենք մի քանի փաստ

1. Կազմակերպվեց քարոզարշավ, որը ավելի նպաստեց ատելության գեներացմանը, ոչ թե էպիդեմիայի կանխարգելմանը:

  1. Պետական, առանց այն էլ չաշխատող, ապարատը լծվեց քարոզարավին, ոչ թե զարգացող համաճարակը կառավարելուն…
  2. Ծաղկաձորը, որպես ՀՀ թիվ մեկ զբոսաշրջային կենտրոն, վերածվեց կառանտինային քաղաքի:
    Էջմիածինը, որպես համայն հայության հոգևոր կենտրոն, դարձավ վիրուսային էպիկենտրոն:
    Գյումրին էլ, ինչ որ շնաբարոներ, փորձեցին բռնության օրրան հռչակել:
    Կարելի է անվերջ շարունակել…

Ինչևէ, դեռևս հակված եմ մտածելու, որ այս ամենը անփորձության և ապաշնորհության արդյունք էր, ոչ թե դրսի (սոռոսական) ինչ որ ծրագիր…

Հետևաբար, քանի դեռ ավելի հեռուն չեք գնացել, հայտարարեք արտակարգ դրություն, ստեղծեք ժամանակավոր կառավարման մարմիներ, ամբոջ երկրով հայտարաեք կամավորների մոբիլիզացիա, ժամանակավորապես մոռացեք ձեր ինքնանպատակ հավակնությունները, հնի ու նորի, սև ու սպիտակի բաժանումները, բոլոր գործողություններում ընդգրկեք արհեստավարժների: Ամեն րոպե հապաղելը այլևս կդառնա դավաճանություն, հանցանք ՀՀ քաղաքացու նկատմամբ»։

Այս մասին գրում է մարդու իրավունքների ոլորտի փորձագետ Կարապետ Պողոսյանը

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ