29 Մարտի, Կիրակի, 2020
KFC

Լուրեր: Հունվարի 20, 2020

«Պարոն, ինձ անգամ Նիկոլը դասեր տալ չի կարող, ուր մնաց դու». Արմեն Աշոտյան

AFD7B61C-B963-4A82-BD70-917A58902D91

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաշինյանի բարեկամական միջավայրից մի քայլած անձնավորություն, որի պատկերացումները բարոյականության մասին սկսվում և ավարտվում են պետական միջոցների հաշվին անպտուղ կայֆերով և , ըստ մամուլի հրապարակումների, մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչների ստվերային «կռիշայնությամբ», այսօր որոշել է ինձ բարոյականության դասեր տալ: Պարոն, ինձ անգամ Նիկոլը դասեր տալ չի կարող, ուր […]

Անասնապահների ցույցը կառավարության դիմաց լիովին արդարացված է։ Վերջը սոված ենք մնալու. Հրանտ Բագրատյան

86D8AB42-DC8F-4C01-9711-8770F3B0165E

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով այսօր կառավարության շենքի առջև գյուղացիների բողոքի ակցիային, որը շատ բազմամարդ էր, գրել է. «Անասնապահների ցույցը կառավարության դեմ լիովին արդարացված է։ Չի կարող մանր մասնավոր անասնապահ գյուղացին իր սեփականության մի մասը զիջի ինչ-որ անհասկանալի սպանդանոցի։ Գյուղացին առանց այդ էլ ավելացված արժեքի մեծ մասը զիջում է ոչ գյուղացի/քաղաքացի միջնորդին։ Հիմա դրան […]

2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի. ՀՀ կառավարություն

gaz.thumb

Սահմանին գազի գինը չի թանկանա, հայտնում են ՀՀ կառավարությունից։ «2020թ. Հայաստանին վաճառվող գազի գինը չի փոփոխվի», – ասված է կառավարության ֆեյսբուքյան էջի տարածած հաղորդագրությունում։ Հիշեցնենք՝ օրեր առաջ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել էր՝ չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողի համար գազի սակագինը թանկացնելու համար։

Փաշինյանը հրահրում էր ժողովրդին ընդհարումների, շատ լավ գիտակցելով` կարող են լինել զոհեր. Միրհդատ Մադաթյան

download (1)

Նիկոլ Փաշինյանը ամեն գնով կալանքի տակ է պահում ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դատարանում ակտիվ ֆոն է ստեղծում Ստեփան Սաֆարյանի քույր՝ Սեդա Սաֆարյանը, ինքը՝ Ստեփան Սաֆարյանը իր ողջ ներուժը օգտագործում է սին հասարակական կարծիք ստեղծելու համար եւ սա բնական է։ Այս մասին իր ֆեոյսբուքյան էջում գրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը` անդրադառնալով Մարտի 1-ի իրադարձություններին: «Տիկնայք […]

Պարոն Թավադյանը կմնա կալանավորված այնքան, քանի դեռ ինքնախոստովանական ցուցմունք չի տվել. պաշտպան

220x220

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ պարզ դարձավ, որ անձին շարունակում են կալանավորել ցուցմունք կորզելու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Նա հայտնեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը իր ներկայացված բողոքի որոշումը կհրապարակի վաղը՝ 16։00-ին։ Լրագրողի դիտարկմանը, թե Թավադյանին մեղադրանք առաջադրվել է գործով մեղադրյալ Վարուժան […]

Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունը հաղորդում չի համարվի. Politik.am

1b6e9b7

Օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը  Ֆակտոր լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել․ «Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, […]

Ջերմաստիճանը կնվազի

exanak-5

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 20-ի ցերեկը առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 21-22-ը, 23-ի գիշերը, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին՝ շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 20-ի ցերեկը […]

«Ես խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք». Սերժ Սարգսյանը մասնակցում էր Գեորգի Կուտոյանի հուղարկավորությանը

Serj-Sargsyan-Kutoyan-1

Կգա ժամանակը, ինչ հարց ունեք՝ կպատասխանեմ։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ես խնդրում եմ՝ ինձ հանգիստ թողեք»,- ասաց Սերժ Սարգսյանը։ Հուղարկավորության արարողությանը ներկա է Սերժ Սարգսյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Հայաստանի հանրապետական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ, հարազատներ, ընկերներ եւ քաղաքացիներ:  

Հունվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

logo

Հունվարի 21-ին՝ ժամը  12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը: ԹԵՄԱ՝  այս տարվա հունվարի 15-ից սպանդանոցային մորթը մսի վաճառքով զբաղվողների համար պարտադիր է դարձել. Սննդի անվտանգության տեսչական մարմնի այս որոշումը բողոքի ալիք է բարձրացրել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԴեկտեմբերիՓետրվարի

Ամենաընթերցված