24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 21, 2019

Սերժ Սարգսյանն Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի. պարզաբանում

Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում անշարժ գույք չունի, հայտարարում են ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակից։ «Դատախազությունը պատրաստակամորեն ուսումնասիրություն է սկսել «Սասնա ծռեր» կազմակերպության հերյուրանքի հիման վրա, որը, ի դեպ, հանրության շրջանում առավել հայտնի է «ահաբեկչական խումբ» անվամբ: Այդ ուսումնասիրության արդյունքը կլինի լավագույն պատասխանը վերոհիշյալ հերյուրանքին: Ավելացնենք, որ Սերժ Սարգսյանը Արցախից բացի, որևէ այլ վայրում […]

Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել ՀՖՖ նախագահի պաշտոնից

ՀՖՖ գործկոմի նիստից հետո լրագրողների հետ զրույցում գործկոմի անդամ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։  «Վերջին արդյունքից ելնելով՝ քննարկել ենք ընդհանուր ֆուտբոլի վիճակը, որի ընթացքում պարոն Վանեցյանն իր որոշումով հրաժարական է տվել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Մենք ընդունել ենք այդ հրաժարականը և պարոն Վանեցյանին շնորհակալություն ենք հայտնել համատեղ […]

Պուշկին փողոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ Պուշկին փողոցում բռնկված հրդերի պատճառների մասին այս պահին որևէ տեղեկություն չկա։ «Այս պահին ընթանում են հրշեջաշիջման աշխատանքները, կարծում եմ՝ կրակի տարածման վտանգ չկա, դեռևս կրակի մեկուսացման հրահանգ չի տրվել։ Հրդեհը բռնկվել է միայն տանիքում։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը։ Նշենք, որ նա եկել էր […]

Փաստորեն, Փաշինյանը 12 տարի առաջ, բոլորից ակտիվ, 5 տարի շարունակ պայքարում էր, որպեսզի «չարիքը» գա իշխանության. ՀԱԿ-ի արձագանքը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք Հայ Առաքելական եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսելով իր հրաժարականի պահանջի մասին, ասել էր.«Ղեկավարը, որը չունի ժողովրդի, երկրի վստահությունը՝ անկախ անձերից, չարիք է երկրի համար այնպես, ինչպես, չարիք են եղել բոլոր ղեկավարները՝ 1996թ.-ից, երբ առանց ժողովրդի վստահության տիրացել են իշխանությանը և փորձել են պահել այդ իշխանությունը»։ Վարչապետի […]

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան տեսքով, 23-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 21-ի ցերեկը, 22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է […]

Ադրբեջանցին կարողացել է ճեղքել ՀՀ ղեկավարի անվտանգության կառույցը՝ մոտենալով շատ մոտիկ, Աստված գիտի՝ ձեռքն ու գրպաններն ինչ ունենալով. Վովա Վարդանով

Հայ հանրությունը սոցիալական ցանցերում քննարկում է Միլանում Հայ Առաքելական «Սուրբ Քառասուն Մանկունք» եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց հղած, բլոգեր ներկայացած ադրբեջանցու ինքնությունը: Համացանցում լուսանկարներ են տարածվում, որոնցում նա պատկերված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, կամ ակտիվ ներգրավված է Բաքվում հակաիշխանական ցույցերի ցրման գործողությունների ժամանակ: Ենթադրություններ կան, որ նա ուժային […]

«ՀՀԿ-ն այլևս իշխանության չէ պարոնայք, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.  «Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո մենք արհեստական ներդրված կեղծ օրակարգերի պակաս ընդհանրապես չենք զգացել: Դրանք, ինչպես միշտ հիմնականում ներդրվում են Նիկոլի և իր իշխանությունների կողմից, այսօր՝ նույնպես: Մի քանի օր առաջ Նիկոլը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ի պատասխան ռուս լրագրողի հարցին, որն ուղղակիորեն կապված էր […]

Արթուր Վանեցյանը հայտարարել է, թե որ դեպքում կհեռանա ՀՖՖ նախագահի պաշտոնից

«Առաջին Հայկական Ճակատ» շարժումը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Վերջին 3 ամիսների ընթացքում հայկական ֆուտբոլում տեղի ունեցող իրադարձությունները, տիրող մթնոլորտը և ներքին տարաձայնություններն ունեցան իրենց ուղիղ ազդեցությունը Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթների վրա՝ որոնց գագաթնակետը դարձավ Իտալիա – Հայաստան հանդիպումը։ Ժամանակավրեպ ենք համարում, Արթուր Վանեցյանի և ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամների ներքին հակասությունների մեջ փնտրել […]

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Ռոբերտ Շուման ինստիտուտի առաջնորդության դասընթացին

Օրերս Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել Ռոբերտ Շուման ինստիտուտի կողմից կազմակերպված «Երիտասարդ առաջնորդներ 2019-2020» ծրագրի երկրորդ՝ «Միջազգային եւ անվտանգության հիմնախնդիրներ» խորագիրը կրող մասը: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Հայկազ Շահնազարյանը: Եռօրյա ծրագրի ընթացքում կազմակերպվել են դասախոսություններ նվիրված տարածաշրջանային անվտանգության, քաղաքական ճգնաժամերի կառավարման, 21-րդ դարի մարտահրավերների, ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների եւ մի շարք այլ հիմնախնդիրների քննարկմանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի

Ամենաընթերցված