07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պուշկին փողոցում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. Ֆելիքս Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով՝ Պուշկին փողոցում բռնկված հրդերի պատճառների մասին այս պահին որևէ տեղեկություն չկա։

«Այս պահին ընթանում են հրշեջաշիջման աշխատանքները, կարծում եմ՝ կրակի տարածման վտանգ չկա, դեռևս կրակի մեկուսացման հրահանգ չի տրվել։ Հրդեհը բռնկվել է միայն տանիքում։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Նշենք, որ նա եկել էր Պուշկին փողոց, որտեղ մոտավորապես 1,5 ժամ առաջ հրդեհ էր բռնկվել՝ այրվել է «Գարեջրի ակադեմիա» գարեջրատան տանիքը՝ ամբողջությամբ, և «Դոլմամա» ռեստորանի տանիքի մի հատվածը:

Ֆելիքս Ցոլակյանը նաև տեղեկացրեց, որ դեպքի վայր է ժամանել 10 մարտական հաշվարկ։

Ինչ վերաբերում է տարածքի բնակիչների պնդումներին, թե հրդեհը միտումնավոր են արել, որպեսզի տարածքը գերակա շահ ճանաչեն, Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ այս պահին ոչինչ ասել չի կարող։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ