10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Ռոբերտ Շուման ինստիտուտի առաջնորդության դասընթացին

Օրերս Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի է ունեցել Ռոբերտ Շուման ինստիտուտի կողմից կազմակերպված «Երիտասարդ առաջնորդներ 2019-2020» ծրագրի երկրորդ՝ «Միջազգային եւ անվտանգության հիմնախնդիրներ» խորագիրը կրող մասը: Ծրագրին ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էր Հայկազ Շահնազարյանը:

Եռօրյա ծրագրի ընթացքում կազմակերպվել են դասախոսություններ նվիրված տարածաշրջանային անվտանգության, քաղաքական ճգնաժամերի կառավարման, 21-րդ դարի մարտահրավերների, ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների եւ մի շարք այլ հիմնախնդիրների քննարկմանը:
Միջազգային եւ անվտանգության հիմնախնդիրների համատեքստում մասնակիցները հանգամանալից քննարկումներ են ունեցել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ՕՊԵԿ- ի, ԵԱՀԿ-ի, ՀԱԿՊ-ի եւ այլ միջազգային կազմակերպություննրի գործառությների, լիազորությունների եւ տեսլականների շուրջ: Երիտասարդ քաղաքական գործիչները այցելել են նաեւ ՕՊԵԿ-ի գլխամաս եւ Ավստրիայի խորհրդարան:
Ծրագիրն ամփոփվեց աշխատաժողովով, որի ընթացքում մասնակիցները նախ տեսական գիտելիքներ ստացան Եվրոպական խորհրդարանում հայեցայարգերի էության, տեսակների եւ ընդունման կառուցակարգերի վերաբերյալ, այնուհետեւ այդ գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով խմբային աշխատանքների միջոցով, առաջնորդվելով Եվրոպական խորհրդարանի մոդելով քննարկեցին իրենց կազմած հայեցակարգերը:
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ