26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 1, 2019

«Կարգին Հայկոն» յուրայիններին տեղավորելու համար ազատվում է բանիմաց կադրերից. ժամկետը՝ մինչեւ Նոր տարի

Երևանի քաղաքապետարանում հրատապ կարգով ուզում են տեղավորել յուրայիններին՝ կապ չունի մասնագետ է, թե՝ ոչ, կարող է գործը գլուխ բերել, թե՝ ոչ։ Քաղաքապետարանի Henaran.am-ի  աղբյուրը պատմում է, թե փորձը ցույց է տվել, որ նոր աշխատակիցների ճնշող մեծամասնությունը ուղղակի անպիտան են քաղաքապետարանում աշխատելու համար: Հնաբնակները կատակում են՝ «հակառակ պարագայում պետք է լացենք կամ դուրս գանք աշխատանքից»։ Նորելուկներին […]

Լավագույն գովազդը Սերժ Սարգսյանի համար: Նա ունեցել է ավելի համեստ տուն և մեքենա, քան Նիկոլը

«Նիկոլ Փաշինյանը ու իր ընտանիքը իրենց աչքածակությամբ ու ագահությամբ իրականացրեցին Սերժ Սարգսյանի անձի լավագույն գովազդը։ Ինչ ա ստացվում, որ Սերժ Սարգսյանը օգտվել է շատ ավելի համեստ մեքենայից, օգտվել է շատ ավելի համեստ ինքնաթիռից, բնակվել է այնպիսի համեստ տանը, որտեղ բնակվել հարիր չէր Նիկոլին ու իր ընտանիքին ու դրա վերանորոգման համար Հայաստանի բյուջեն ծախսեց ավելի քան […]

Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու: Ցուցարարները փակեցին Բաղրամյան պողոտան: ԱԺ-ում փակ քննարկում է /տեսանյութ/

Ազգային ժողովի դիմաց ընթացող ըննդեմ Ստամբուլյան կոնվենցիայի բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին Բաղրամյան պողոտան: Նրանք պաստառներով և չի վավերացվելու վանկարկումներով դուրս եկան փողոց: Որոշ ժամանակ անց ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհը: Հիշեցնենք,  այսօրվանից կսկսեն «հող պատրաստել» Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման համար։ Այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ […]

Ստամբուլյան կոնվենցիան բերվում է օրակարգ. Եվրոպացիներն այսօր նիստ կանեն ԱԺ-ում. Հրապարակ

Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով, ըստ ամենայնի, ԱԺ օրակարգ կբերվի եկող տարի՝ գարնանային նստաշրջանին։ Իսկ մինչ այդ, այսօրվանից կսկսեն «հող պատրաստել» դրա վավերացման համար։ Այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների […]

Գրոհ «իշխանության թրի տակով» չանցած և անվերապահ հավատարմության երդում չտված համայնքապետների դեմ. Փաստ

Տեւական ժամանակ է` մամուլում հրապարակումներ են լինում այն մասին, որ ՀՀ իշխանություններն անհանգստացած են ՀՀ համայնքների ղեկավարների ընդհանուր քաղաքական «դիմագծից», քանի որ ՀՀ համայնքապետների գերակշիռ մասը չի անցել «իշխանության թրի տակով» և անվերապահ հավատարմության երդում չի տվել։  Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այս թեման առավել սուր է դրված Լոռու մարզում, որտեղ «հնաբնակ» համայնքապետների նկատմամբ բացահայտ գրոհներ են […]

«Էս հիվանդանոցում էլ կմեռնեմ, համ էլ ըտոնց շատ չի մացե … »: Ցուցմունք՝ ազատության դիմաց, իշխանության առաջարկը՝ Մանվել Գրիգորյանին. Իրատես

Ասում են, թե իշխանությունները դեռ հույսները չեն կտրում, որ իրականում եւ իսկապես շատ ծանր հիվանդ Մանվել Գրիգորյանը որեւէ ցուցմունք կտա Քոչարյանի դեմ` Մարտի մեկի դեպքերի, բանակի ներգրավվածության մասով, կամ ինչ-որ բան «կպատմի» Հոկտեմբերի 27-ի մասին։ Հիշենք` որոշ տեղեկություններով` գեներալ Մանվելն ունի 1999-ի հոկտեմբերի 27-ի երեկոյան Ռոբերտ Քոչարյան-Նաիրի Հունանյան հանդիպման ձայնագրությունը, եւ, շատերի պնդմամբ, նաեւ դրա […]

Ճիշտ այնպես, ինչպես ավտորիտար Թուրքիայում է: Բուհերի ինքնուրույնության մասին խոսքերը կդառնան հուշ. Իրավունք

Այս օրերին շատ քննարկվեց այն, որ ՀՀ կրթության, գի­տության, մշակույթի և սպորտի նախարարու­թյան նախաձեռնած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում նախատեսված փոփոխության համա­ձայն՝ բուհերում «Հայոց լեզուն», «Հայ գրականու­թյունը» և «Հայոց պատ­մությունը» չեն լինելու պարտադիր ուսուցման առարկաներ: Սակայն, պարզվում է՝ վերոնշյալ նախագծում սա միակ ականը չէ: Մինչ մերօրյա իշխանավորները վերամբարձ խոսքեր էին շռայլում բուհերի ինքնուրույ­նության մասին, […]

Խաբվեցի՞նք: Ինչպե՞ս պատահեց, որ փողոցից իշխանության եկած երիտասարդները ճոխ կյանքի սիրահար դարձան. Հրապարակ

Որքան էլ մենք տարբեր ենք արժեհամակարգով, գրագիտության ու աշխարհընկալման մակարդակով, այնուամենայնիվ, մեզ միավորող մի շարք հանգամանքներ ու հարցեր կան, որտեղ մենք միասնական ենք՝ լինի 4-րդ դասարանի կրթությամբ հավաքարար, թե մի քանի թեզեր պաշտպանած ակադեմիկոս։ Երբ ուսումնասիրում ես մեր հավաքական հանրային կարծիքն ու իշխանությունների հանդեպ վերաբերմունքը, գալիս ես մի եզրակացության, որ մենք, մեծ հաշվով, բավականին համեստ […]

Հերիք ու բոլ եղավ. հոգեւոր խորհուրդը դժգոհ է. Հրապարակ

Գերագույն հոգեւոր խորհուրդը երկու օր շարունակ նիստ հրավիրելուց հետո կհանդիպի երկրի առաջին դեմքերին` այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, շաբաթ օրը` նախագահ Արմեն Սարգսյանին: Հիշեցնենք, որ նախարար դառնալու հենց առաջին օրվանից Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ «եկեղեցու պատմություն» առարկան պետք է հանվի դպրոցական ծրագրից, սակայն հանդիպելով հասարակական հակազդեցությանը՝ առժամանակ «լռեցրին» հարցը։ Հիմա, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՀոկտեմբերիԴեկտեմբերի