17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Ստամբուլյան կոնվենցիան բերվում է օրակարգ. Եվրոպացիներն այսօր նիստ կանեն ԱԺ-ում. Հրապարակ

Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիան, որը հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անունով, ըստ ամենայնի, ԱԺ օրակարգ կբերվի եկող տարի՝ գարնանային նստաշրջանին։

Իսկ մինչ այդ, այսօրվանից կսկսեն «հող պատրաստել» դրա վավերացման համար։ Այսօր նախատեսվում է ԱԺ պետաիրավական, արտաքին հարաբերությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցելու են նաեւ ԵԽ կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերով փորձագիտական խմբի անդամները, Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահը, ԵԽ Մարդու իրավունքների եւ գենդերային հարցերի գրասենյակի ղեկավարը։

Նիստը կվարի ԵԽԽՎ ՀՀ պատվիրակության ղեկավար, համատեղության կարգով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Առաջիկայում նման քննարկումները դառնալու են հաճախակի, հնարավոր է նաեւ հանրային լսումներ կազմակերպեն՝ կոտրելու կոնվենցիայի մասին հայ հասարակության մոտ ընդունված կարծրատիպերը:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ