25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 6, 2019

Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սեպտեմբերի 7-ից ևս մեկ քայլ կանենք դեպի աշուն։ Հյուսիս-արևելքից (Արևմտյան Սիբիր) եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված, սեպտեմբերի 7-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: Եկող արկտիկական օդը բախվելով մեր տարածաշրջանում առկա արևադարձային տաք օդային հոսանքների հետ կառաջացնի մթնոլորտային ճակատ, […]

Փաշինյանը պետությունը տանում է շոկերի և անկայունության

Վարչապետ Փաշինյանի երեկվա հանդիպումը «Սասնա Ծռերի» Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ ցուցադրական դեմարշ էր ուժայինների հանդեպ։ Պետք է հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի դելիգիտիմիզացիայի ենթարկում իր Ոստիկանապետին և ԱԱԾ պետին, ոստիկանության և Ազգային անվտանգության բազմաթիվ պարկեշտ ու հայրենասեր սպաներին և ծառայողներին։ Իրենց ընկերներին, ծառայակիցներին սպանած, Երևանում ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում իրականացրած խմբավորվման […]

Կարո՞ղ էր, չէ, մարդկային լեզվով ասել, որ ես չեմ կարող լինել արյան դոնոր, բայց չէ, պիտի շոու սարքեր և խաբեր բոլորին

Ուռուցքաբան, ՀՀ Առողջապահության նախարարության նախկին խորհրդատու, «Սիթի օֆ Սմայլ» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամի hոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչպես հայտնում է Fox News-ը, «մի նախարար» արյան դոնորի միջազգային օրվա կապակցությամբ քերծել է ձեռքը)): Կարո՞ղ էր, չէ, մարդկային լեզվով ասել, որ ենթադրենք ես չեմ կարող լինել արյան դոնոր, բայց եկել […]

Տնտեսությունը գահավիժում է

Ահա այսպիսին է հայաստանյան տնտեսության ներկայիս իրական պատկերը, գրում է «Իրավունքը»: 2018թ. առաջին կիսամյակին, համաձայն ՀՀ պաշտոնական վիճակագրության, Հայաստանն ունեցել է 38 670.4 մլն (մոտ 38,7 միլիարդ) դրամ օտարերկրյա ուղղակի ներդրումներ: 2019թ. առաջին կիսամյակին՝ 7 788.8 մլն (մոտ 7,8 միլիարդ): Անկումը 30 881.6 միլիոն դրամ է (մոտ 5 անգամ): Սրանից հետո այլեւս որեւէ այլ ցուցանիշ պետք չէ համոզվելու համար, որ հայաստանյան տնտեսության […]

Հրդեհ Սայաթ- Նովա գյուղում

Սեպտեմբերի 4-ին, ժամը 19:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Սայաթ- Նովա գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնագոմ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:58-ին, մարվել՝ 20:29-ին: Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 40 քմ:

Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու  կարգավորումը հստակեցվել է

«Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է Կառավարություն: Լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը: Առաջարկվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական […]

Հետամուտ ենք լինելու պատգամավորի քրեական պատասխանատվությանը․ Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե իրենք առաջիկայում «լուծելու են ՍԴ նախագահի հարցը» և այլ սպառնալիքներ է տեղացել դատական իշխանության ներկայացուցիչների հասցեին։ Դժվար է հավատալ, որ պատգամավորը տեղյակ չէ դատական իշխանությանն ուղղված ճնշումների, բացահայտ սպառնալիքների, դատական իշխանությունը զավթելուն օժանդակելու քրեաիրավական […]

Երեկ երեկոյան ՔԿՀ-ներում լարված է եղել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին            ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ «Հնարավոր զարգացումների դեպքում իմ լիազորությունների շրջանակներում կձեռնարկվեն իրավիճակից բխող գործողություններ»,- ասել է նա:  

Վիտալի Բալասանյանը կանչվել է ՀՔԾ՝ հարցաքննության. բոլորը գիտեն պատճառը. Հրապարակ

Հատուկ քննչական ծառայությունում շարունակում են քննել Մարտի 1-ի գործի անջատված մասը, որի շրջանակներում հարցաքննության են հրավիրվում բազմաթիվ անձինք՝ նախկին, ներկա պաշտոնյաներ: Մենք տեղեկացանք, որ հարցաքննության է կանչվել նաեւ Արցախի հերոս, Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Ծանուցումով նրան հրավիրել են ՀՔԾ՝ սեպտեմբերի 5-ին հարցաքննության, սակայն քանի որ ծանուցագիրն ուշ է ստացվել` 4-ի երեկոյան, այսինքն՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՕգոստոսիՀոկտեմբերի