18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 24, 2019

«Իշխանության որոշ ներկայացուցիչներ Ստամբուլյան կոնվենցիայի բացահայտ քարոզչությանն են լծվել».Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի մտահոգներ, իշխանության որոշ ներկայացուցիչներ Ստամբուլյան կոնվենցիայի բացահայտ քարոզչությանն են լծվել. մարդկանց համոզում են, թե «ինչքան լավ ու օգտակար բան է» այս փաստաթուղթը: Կոչ եմ անում բոլորիդ միանալ ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ստորագրահավաքին: Չպետք է թույլ տալ, որ որեւէ մեկի մտքով անցնի դա բերել Ազգային ժողով: […]

Ջարդ, որը կազմակերպել են Նիկոլենք գիտական ասպարեզում

Ավելի քան մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ։ Այդ պաշտոնը զբաղեցնում էր Լիլիթ Արզումանյանը, ով ԲՈՀ-ում աշխատում էր շուրջ 25 տարի։ Սմբատ Գոգյանը Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող է։ Նա ակտիվ է ֆեյսբուքյան տիրույթում։ Աչքի է ընկնում իր ոչ ստանդարտ գրառումներով, լուսանկարներով։ […]

Իջևանի դեպքերի գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի, կա հետախուզվող

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 7 անձի: Եվս մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, տեղեկացնում է Քննչական կոմիտեն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ […]

Մահացած զինծառայողը փորձել է սպանել դիրքի ավագին, 1 օրից գտել են զինվորի դին․ մանրամասներ

2019 թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմանում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ. Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել վերջինիս կամքից […]

Դեկտեմբերին լրանում է կառավարության մեկ տարին և կարելի է անվստահություն հայտնել. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը և քայլողներն ինչ-որ կարողացել են անել, արդեն արել են։ Շարունակությունն իրենց հնարավորություններից բարձր է ու դրա համար պետք չի մեղադրել, դա է իրենց կարողությունը, ավելին պահանջելն անիմաստ է և գուցե արդար էլ չի։ Ժողովուրդն արել է այն, ինչին ունակ է և աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ […]

Ոստիկանությունը հիմա էլ փնտրում է Վանո Սիրադեղյանին. Վալերիյ Օսիպյան

Հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացին առավել պահանջատեր է դարձել իր իրավունքների պահպանման նկատմամբ, ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:   Նա միաժամանակ նկատեց, որ ոստիկանությունն անում է ամեն բան՝ բարձրացնելու ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մակարդակը, ինչի շրջանակում, օրինակ, օգոստոսի 1-ից ճանապարհային ոստիկանությունն աշխատելու է նաև շաբաթ-կիրակի։ Անդրադառնալով Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի թեմային՝ […]

Հանդուրժել, մխիթարել, օգնել, դաստիարակել եւ փոխադարձաբար զգուշացնել իրար

Աստված տնօրինեց իրար բեռներ կրել, որովհետև յուրաքանչյուր մարդ իր բեռն ունի: Ոչ ոք զերծ չէ թերությունից, ոչ ոք ինքնաբավ չէ, ոչ ոք այնքան իմաստուն չէ, որ կարողանա իր անձն առաջնորդել, այլ պետք է հանդուրժել, մխիթարել, օգնել, դաստիարակել և փոխադարձաբար զգուշացնել իրար: Թովմաս Գեմբացի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի