23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դեկտեմբերին լրանում է կառավարության մեկ տարին և կարելի է անվստահություն հայտնել. Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլը և քայլողներն ինչ-որ կարողացել են անել, արդեն արել են։ Շարունակությունն իրենց հնարավորություններից բարձր է ու դրա համար պետք չի մեղադրել, դա է իրենց կարողությունը, ավելին պահանջելն անիմաստ է և գուցե արդար էլ չի։

Ժողովուրդն արել է այն, ինչին ունակ է և աշխարհում քիչ ժողովուրդներ կան, որ երկու շաբաթ տասնյակ ու հարյուրավր հազար մարդ հավաքվելու դեպքում ոչ մի թուփ չտրորվի՝ անգամ եվրոպական երկրներում։

Դեկտեմբերին լրանում է կառավարության մեկ տարին և կարելի է անվստահություն հայտնել, սակայն մինչ այդ հանրությունը պետք է իրական այլընտրանք ունենա։

Այլընտրանքը պետք է լինի ապագա կառավարության առնվազն 5 տարվա ծրագրի տեսքով՝ հստակ օրակարգով, ճանապսրհային քարտեզի տեսքով, ստվերային կառավարության տեսքով, ներքին ու արտաքին քաղաքականության հայեցակարգով, Արցախի խնդրի հայեցակարգով։ Սա ամբողջ ցուցակը չէ։

Աշնան սկզբից պետք է այդ խնդիրներով զբաղվել։ Արդյունավետ աշխատանքի դեպքով հանրությունը ճիշտ կկողմնորոշվի։ Հակառակ դեպքում հանրությանը պետք չի մեղադրել, մեղավորը նրանք են, ովքեր քաղաքական հայտ են ներկայացնում։

Հ.Գ. Գործող կառավարության հանրությանն ապակողմնորոշող դատարկ գաղափարներին ու կեղծ նախաձեռնություններին պետք չի արձագանքել։ Դրանց նպատակը մեր ուշադրությունը շեղելն է և բաժանարար գծեր կառուցելը։ Բաժանիր որ տիրես՝ հին սխեմա է։ Մենք այդքան ժամանակ ու այդքան ռեսուրս չունենք։

Ամռանը պետք է լավ հանգստանալ, որովհետև մեզ բեղմնավոր աշխատանքային աշուն է սպասվում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ