05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը հիմա էլ փնտրում է Վանո Սիրադեղյանին. Վալերիյ Օսիպյան

Հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացին առավել պահանջատեր է դարձել իր իրավունքների պահպանման նկատմամբ, ոստիկանության 2019 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

 

Նա միաժամանակ նկատեց, որ ոստիկանությունն անում է ամեն բան՝ բարձրացնելու ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մակարդակը, ինչի շրջանակում, օրինակ, օգոստոսի 1-ից ճանապարհային ոստիկանությունն աշխատելու է նաև շաբաթ-կիրակի։

Անդրադառնալով Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի թեմային՝ Վալերիյ Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը հիմա էլ փնտրում է նրան։

«Ցանկացած գործ ունի իր սահմանափակումները։ Ընդհանրապես, բոլոր գործերով ունենք օպերատիվ տեղեկություններ և տանում ենք աշխատանքներ», – նշեց նա։

Ինչ վերաբերում է վարչապետի տված հանձնարարականին՝ չեզոքացնելու «սևազգեստ մարդկանց», ՀՀ ոստիկանապետը հավաստիացրեց՝ սևազգեստ մարդկանց բռնել են, բռնում են և շարունակելու են բռնել։

«Տիրապետում ենք նաև, թե ովքեր են, օրինակ, գրպանահատություն իրականացնողները։ Բազմաթիվ դեպքեր ենք բացահայտում։ Սակայն, այո, անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն, որը կխստացնի նրանց նկատմամբ պատժատեսակները», – ասաց Վալերիյ Օսիպյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ