27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 28, 2019

Հները չեն հասկանում՝ ինչ կատարվեց, նորերը չեն հասկանում՝ ինչ անել, հասարակությունը չի հասկանում՝ ինչ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Ինչքան էլ ոչ ստանդարտ լինի Հայաստանի իրականությունը, մի բանի իրավունք մենք հաստատ չունենք՝ պարզունակ պատկերացումների։ Ինչ զարգացումներ էլ լինեն այս էքսպերիմենտալ փուլում, պարզունակությունն այն շռայլությունն է, որը մենք որևէ պարագայում իրավունք չունենք մեզ թույլ տալու։ Հայաստանում իրոք տեղի են ունեցել մեծ ծավալի փոփոխություններ և, դատելով ընթացքից, սպասվում են շատ ավելի լուրջ ծավալներ։ Փոխվում են մարդիկ, […]

Չգիտեմ Ձեզ պարոն Ազիզյան, թե պարոն Մարության դիմեմ, որովհետև պատկերացում չունեմ, թո որ կերպարն է Ձերը. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ Չգիտեմ Ձեզ պարոն Ազիզյան, թե պարոն Մարության դիմեմ, որովհետև պատկերացում չունեմ, թո որ կերպարն է Ձերը, և որ դիմելաձևին ավելի օպերատիվ կարձագանքեք, բայց այնուամենայնիվ խնդրում եմ մաքսիմալ ուշադիր կարդալ այն, ինչ կներկայացնեմ ստորև․ Երաևան քաղաքում առավելագույն արագությունը նվազեցնելու վերաբերյալ Ձեր առաջարկի շուրջ երեկ […]

Մանվել Գրիգորյանին միտումնավոր պահում են կալանքի տակ. պաշտպան /տեսանյութ/

Մանվել Գրիգիրյանի կալանքի կրման ժամանակշրջանում վերջինիս հիվանդությունները բացասական դինամիկա են կրում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ «Կալանքը կիրառելն ուղղակի անթույլատրելի է։ Բարձրաձայնեցինք, տարբեր ներպետական ատյանների դիմեցինք, բայց ոչ մի արդյունքի չհասանք։ Այնուհետև դիմեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Ունեցանք ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումը։ Բայց այս ընթացքում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը […]

Արցախի նախկին արտգործնախարարը Հայաստանում պաշտոնի է անցել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում  է ստորագրել։   Ստորագրած որոշման համաձայն՝ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան: Նշենք, որ Կարեն Միրզոյանը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարարն է։ 2018-ի մարտին նշանակվել էր ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի խորհրդական։

Գազի գնի բարձրացումը լրջորեն կազդի ժողովրդի սոցիալական վիճակի վրա

Երեկ մամուլում տեղ գտած հրապարակումներից, որ 2020թ. հունվարի 1-ից գազը կթանկանա 10 տոկոսով, մտավախություն ունեմ, որ ողջ ժողովուրդն անցնելու է աթարի, և շղթայական ամեն բան թանկանալու է, ու այս անգամ թանկացումն անմիջականորեն ազդելու է սպառողների վրա: Մեր երկրում, որտեղ դեռ աղքատությունը (25.7%՝ 766 հազար մարդ աղքատ է), գործազրկությունը (17.8%՝ 219 հազար քաղաքացիներ գործազուրկ են) և […]

Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին: Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների […]

Ցավով եմ նշում, որ մեր օդանավակայանի սպասարկման գները բավականին բարձր են. Ճաղարյան

Խորհրդարանում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ԼՀԿ-ական պատգամավոր Արման Բաբաջանյանը հետարքրքվեց, թե ինչպե՞ս է հանձնաժողովի անդամի թեկնածու Էդգար Ճաղարյանը վերաբերում օդանավակայանի մատուցած ծառայությունների բարձր գներին:   «Օդանավակայանը և դրա ծառայությունների թանկ լինելու հանգամանքը արտահայտվում են տոմսերի արժեքի վրա: Դա մշտապես քննարկվող հարց է եղել և մենք լուծումներ այդպես էլ չենք գտել: Հանձնաժողովից […]

Թուրքը անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել. պաշտպան /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի գործով բացատրություն կամ ցուցմունք չի տվել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։ «Օրեր առաջ Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ իրավապաշտպանն ասաց, որ քրեական գործի նյութերում առկա է մի ապացույց, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանին խորհրդակցություն է հրավիրում, սակայն Մանվել Գրիգորյանը չի մասնակցում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված