05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Թուրքը անգամ Մանվել Գրիգորյանի մայրիկը չի կարողացել լացացնել. պաշտպան /տեսանյութ/

Մանվել Գրիգորյանը Մարտի 1-ի գործով բացատրություն կամ ցուցմունք չի տվել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

«Օրեր առաջ Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ իրավապաշտպանն ասաց, որ քրեական գործի նյութերում առկա է մի ապացույց, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանին խորհրդակցություն է հրավիրում, սակայն Մանվել Գրիգորյանը չի մասնակցում դրան, որտեղ Քոչարյանն ասում է՝ «Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու»։

Նախ, եթե դա իրոք այդպես է, ապա փաստեմ, որ «մայրիկ լացացնելն» իրավական կատեգորիա չէ, և երկրորդ, երբ դա արվում է երկրի առաջին դեմքի անունից, դա արդեն այլ գնահատման խնդիր է։ Ուղղակի դրանով երևում է հետևյալ պատկերը. այո, Մանվել Գրիգորյանը չի ներկայացել այդ խորհրդակցությանը՝ լավ հասկանալով, թե ինչ ցուցումներ պետք է լինեն։ Անօրինական գործառույթներից զերծ մնալու համար ուղղակի չի գնացել և այդ տարիների գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չի կատարել», – պարզաբանեց փաստաբանը։

Ինչ վերաբերում է «մայրիկ լացացնելու» արտահատությանը, Լևոն Բաղդասարյանի խոսքով՝ թուրքն անգամ չի կարողացել Մանվել Գրիգորյանի «մայրիկը լացացնել»։

«Եվ առաջին, և երկրորդ, և երրորդ նախագահները ցանկացել են վերջինիս «մայրիկը լացացնել», բայց, ինչպես տեսնում եք, չի ստացվել։ Այժմ Մանվել Գրիգորյանի վրա հնարածին գործ են ցանկանում կարել», – ասաց Լևոն Բաղդասարյանը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ