29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2019

Այս պայմաններում Քոչարյանի փախուստն արդեն հնարավոր է դառնում. Դատախազը ներկայացրեց կալանքի հիմքերը

preview

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Մարտի 1-ի գործով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նախնական դատական նիստը։ Դատարանում իրավական երկար քննարկումներից հետո վերջապես մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազ Պետրոս Պետրոսանը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի հիմնավորվածությունը։ Ըստ դատախազ Պետրոսյանի, դատարանին բավարար է ուսումնասիրել քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության արխիվից առգրավված 2008 թվականի […]

ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված. ահազանգ

default

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 14-ին, ժամը 14:18-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ՀՀ Կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: ԱԻՆ-ից հայտնում են, որ այս պահին տարհանում են շենքում գտնվողներին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԼՂ փխրուն խաղաղությունը. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը՝ «Независимая газета»-ում

zohrab-mnacakanyan

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի հաստատման 25-րդ տարվան նվիրված հոդված է հրապարակել ռուսական «Независимая газета» օրաթերթում: Նախարարն իր հոդվածում ամփոփել է հրադադարի հաստատման քառորդ դարը: «Հրադադարի հաստատման հիմքը դրվեց 1994թ. մայիսի 5-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում, որտեղ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակներում կայացան Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների միջև բանակցությունները […]

Ինչո՞ւ են հանդիպել Արմեն Աշոտյանն ու Արարատ Միրզոյանը

image_750x_5cda97c780fb1

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե երեկ «գաղտնի» այցելել է Ազգային ժողով, գրում է. «Ի արձագանք այսօր մամուլում հրապարակված տեղեկատվությանը հայտնում եմ, որ՝ 1. Իմ նախաձեռնությամբ հանդիպել եմ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: 2. Հանդիպումը նվիրված էր Հայաստանի արտաքին քաղաքականության և խորհրդարանական դիվանագիտության մի շարք հարցերին: Առավել մանրամասն, հասկանալի պատճառներով, ներկայացնելու կարիք […]

Եկել եմ աջակցելու պարոն Քոչարյանին. Աղվան Վարդանյանը դատարանի դիմաց է

77.thumb

Եկել եմ աջակցելու պարոն Քոչարյանին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը, ով դատարանի դիմաց էր՝ աջակցելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հարցին, արդյոք Քոչարյանն իր աջակցության կարիքն ունի, Վարդանյանն ասաց. «Քոչարյանը որևէ մեկի աջակցության կարիքը չունի, բայց իբրև քաղաքացի՝ դուք եք որոշում՝ որ պահին, որտեղ լինեք»: Դիտարկմանն էլ, թե ինչո՞ւ է դրսում և […]

Լարված իրավիճակ Քոչարյանի դատական նիստին. ոստիկանությունը կոչ արեց

60336401_292051751741916_1556802177375141888_n

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանական պատնեշով բաժանվել են միմյանցից՝ փողոցի մի կողմում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են, իսկ մյուս կողմում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  աջակիցներն են։ Իշխանության աջակիցները վանկարկում են «Նիկոլ, վարչապետ», իսկ Քոչարյանի աջակիցները՝ «Ազատություն, նախագահին»։ Դատարանի բակ է […]

Տղերք, դուք երկար չեք ձգելու, որովհետև ողջ էությամբ ֆեյք եք, դուք ձեր որդեգրած արժեքները չեք հարգում

քոչարյան դատ

Հաստիքային ակտիվիստ, սադրիչ Վարդգես Գասպարին, ով մարդասպան Մհեր Ենոքյանին էր պաշտպանում, իրավունք ունի անմեղության կանխավարկած խախտելու, իրենը քաղաքացիական ինքնաբուխ ակցիա է, բայց ոչ ոք իրավունք չունի դեմն առնելու, այլ մարդիկ քաղաքացիական դիրքորոշում ու հույզեր չեն կարող ունենալ։ Եթե Սասունն ա ջրի շշով խփում լազաթ է, իսկ եթե Վարդգես Գասպարիի են խփում՝ օրենքի խախտում։ Հաստիքային ռասկլադով […]

Սա պետք է դաս լինի Հայաստանի իշխանություններին. Արթուր Ղազինյան

25.thumb

Երեկ Բրյուսելում ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովում հրապարակված նկարը մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Նախ ցանկանում եմ հայտնել իմ դժգոհությունը գագաթաժողովի կազմակերպիչներին՝ նկարում Հայաստանի վարչապետին հատկացված տեղի վերաբերյալ (նկարը հատուկ չեմ տեղադրում, քանի որ այն խիստ վիրավորական է […]

Այս տարի բացառիկ բարենպաստ տարի է. Գագիկ Սուրենյան

Без названия

Այս տարի բացառիկ բարենպաստ տարի է, ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Ցրտահարություն չեղավ, ջրային ռեսուրսներով ապահոված ենք, ու չնայած մայիսը համարվում է ամենակարկտավտանգ ամիսը, բայց դեռևս ոչ մի կարկտաբեր ամպ Հայաստանի սահմաններին չի մոտեցել»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի

Ամենաընթերցված