22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 14, 2019

Սենսացիոն լուսանկար: Եթե հրաժարականներ չեղան, ուրեմն պրոբլեմն անձամբ Փաշինյանինն է

Եթե այս նկարից հետո, Նիկոլ Փաշինյանի հետ Բրյուսել մեկնած նրա արարողակարգի ներկայացուցիչները, մամլո խոսնակը և (կամ) այլ պատասխանատուներ աշխատանքից չազատվեն, ապա պրոբլեմն արդեն ոչ թե նրանցն է լինելու, այլ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանինը: Գրում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:   Նշենք, որ լուսանկարն արվել է Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին և տարածվել է եվրոպական կողմի կողմից:

Քրեական գործ է հարուցվել

Նոր խոսեցի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյանի հետ, նա ինձ փոխանցեց, որ Վարդգես Գասպարիի միջադեպի հետ կապված արդեն հարուցվել է քրեական գործ, եւ գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Եւ վստահեցրեց, որ որեւե խոչընդոտ չկա եւ ոչ մեկ չի կարող խուսափել պատասխանատվությունից: Առանց բացառության: Տեղեկացնում է ԱԺ իշխանական Իմ Քայլի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:   

Ինչ է խոսել Սերժ Սարգսյանն Արցախում: Որոշ շրջանակներ անհանգստացած են

Լրատվամիջոցներից մեկով ապատեղեկատվություն է տարածվել, որ Արցախում գտնվող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների համար իբր փակագծեր է բացել իր հրաժարականի մասին հայտնի տեքստում արված որոշ արտահայտությունների վերաբերյալ: Հրապարակ նետվող մտացածին լուրերը, հավանաբար, որոշ շրջանակների անհարկի անհանգստությունների արդյունքն են: Փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը Հայաստանի ներքաղաքական հարցերը Արցախում որևէ մեկի հետ չի […]

Դատախազները դիրքորոշում հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։   Այս պահին քննվում է երկրորդ նախագահի խափանման միջոցի հարցը։ Այս պահին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ դատական նիստերի դահլիճում չէ։ Մնացած 3 […]

Դատարանը պահանջեց Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի ներկայությունը դատարանում

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ գործի քննության ժամանակ այսօր պաշտպանական կողմը ներկայացրեց Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությունը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ։ «Երաշխավորում ենք, որ Արցախի Հանրապետության առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը դադարեցնելու դեպքում՝ վերջինս կդրսևորի պատշաճ վարքագիծ, […]

Քոչարյանի դատին զուգահեռ դատարանի բակում շարունակում է լարված մնալ /տեսանյութ/

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում շարունակում է իրավիճակը թեժ մնալ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու իշխանության կողմնակիցները շարունակում են իրենց բողոքի ակցիան՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին զուգահեռ։

Ջերմաստիճանը կբարձրանա

Հանրապետության տարածքում` Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-17-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մայիսի 14-ի ցերեկը, 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի մայիսի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 29.70C (1985 թ.) • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 5.80C (1988 թ.) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ԱպրիլիՀունիսի