22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եկել եմ աջակցելու պարոն Քոչարյանին. Աղվան Վարդանյանը դատարանի դիմաց է

Եկել եմ աջակցելու պարոն Քոչարյանին, լրագրողների հետ զրույցում ասաց նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը, ով դատարանի դիմաց էր՝ աջակցելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Հարցին, արդյոք Քոչարյանն իր աջակցության կարիքն ունի, Վարդանյանն ասաց.

«Քոչարյանը որևէ մեկի աջակցության կարիքը չունի, բայց իբրև քաղաքացի՝ դուք եք որոշում՝ որ պահին, որտեղ լինեք»:

Դիտարկմանն էլ, թե ինչո՞ւ է դրսում և դատարանի դահլիճ չի մտնում, այնտեղ դատական նիստին հետևելու համար, Աղվան Վարդանյանն ասաց.

«Ոստիկանությունն ասաց, որ ազատ տեղ չկա, որ հետագայում լինի, տեսնեք»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը:

Զուգահեռ բողոքի ակցիա է տեղի ունենում դատարանի դիմաց, որտեղ ցուցարարները բաժանվել են երկու խմբի՝ ընդդեմ և հանուն Քոչարյանի պաշտպանության:
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ