26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մարտի 26, 2019

Ցիրկի վերջում գազանները կլոուններին խժռելու են

Սովետը քանդվելուց հետո եթե 20-ականներին հեղափոխություն արածներին, երկրի կեսը թուրքին տվածներին, երկրի մնացորդները ռուսին ու ազերին հանձնածներին, բոլշևիկներին, 30-ականներին, 40-ականներին ու 50-ականներին մարդկանց վրա գործ տվողներին ու սարքածներին, բռնարարքների ու գնդակահարությունների մասնակիցներին, դահիճներին ու ցուցակ ստորագրածներին, մարդկանց ունեզրկածներին ու սրանց բոլորի ժառանգների ճակատին եթե հարկ եղածին պես թքած լինեինք, հետո շրջած ու մի հատ էլ […]

Ոչխար պահելը չաշխատեց

Հիշում եք՝ մեր սիրելի վարչապետը հեղափոխությունից անմիջապես հետո հորդորեց, որ ոչխար պահենք։ Եվ ահա պարզվում է, որ անցած տարի ոչխարների թիվը մեր երկրում 3.5 տոկոսով կամ 22.5 հազարով նվազել է։ Խնդրում եմ՝ ինձ չհամոզեք, որ այս անկումը հեղափոխության մաղարիչների հետևանքն է։ Նաև չհամոզեք, որ նախկինում պաշտոնապես ոչխար համարվողներից ոմանք թավշյա իրականության մեջ սոցիալական կարգավիճակ են […]

Նիկո՛լ, դու չափերդ անցնում ես, ուղղակի անցնում ես

«Ավինյան Տիկոն գրառում  ա կատարել առ այն, որ ինքը  ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի  շրջանակներում հանդես է եկել դասախոսությամբ… Հասկանում եք չէ՞ մերբանակի սպայական կազմը նստած լսում է  փողոց փակելով իշխանություն զավթած մի մեծամիտ,բանակում չծառայած ջահելի դասախոսությունը… Հասկանում եք չէ՞ ՝ որ մենք պատերազմի մեջենք, եւ պատերազմի մեջ գտնվող բանակի գեներալներին դասախոսում է  մի չկայացած ջահել…Նիկո՛լ, դու չափերդ անցնում ես, ուղղակի անցնում ես»:  Գրում է քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը: 

«Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում. Հետք

«Հետք»-ն ուսումնասիրում է Մարդկային պապիլոմավիրուսը (HPV) կանխելու համար Հայաստան ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման՝ տարբեր երկրներում առկա փորձը՝ հիմնված դատական գործերի վրա: Պատվաստանյութի բացասական հետևանքների փոխհատուցման ամենամեծ պահանջներից մեկը ներկայացվել է Կոլումբիայում: Կոլումբիացի 700 կին այժմ պատվաստանյութն արտադրող ընկերությունից պահանջում է 160 մլն դոլար: Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է: Կոլումբիացի կանանց փաստաբանի հետ դատարանում աշխատում է լրագրող, մարդաբան և […]

«Քաղաքացու օրը» կլինի այն ժամանակ, երբ տատիկներն ու պապիկները կմոռանան նիսիաներ անելու մասին

Քաղաքացու օրը կլինի այն ժամանակ, երբ մեր երկրում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կլուծի բոլոր այն խնդիրները, որոնք ստեղծում են սոցիալական անարդարության մթնոլորտ։ Քաղաքացու օրը կլինի այն ժամանակ, երբ ժամանակին Փաշինյանի կողմից հիշատակած տատիկներն ու պապիկները կկարողանան Հայաստանում ապրել առանց խանութներում նիսիաներ անելու։ Քաղաքացու օրը կլինի այն ժամանակ, երբ Հայաստանում ապրող քաղաքացիները հույսները կդնեն ոչ թե սփյուռքում […]

Հայ լեռնագնացը եռագույնը ծածանել է Այլենդ Պիկի գագաթին

Հայ լեռնագնաց Գևորգ Գասպարյանը լեռնագնացների խմբի կազմում բարձրացել է Հիմալայան լեռնաշղթայի՝ Նեպալում գտնվող 6189 մ բարձրությամբ Այլենդ Պիկ լեռան գագաթը: Գասպարյանը լեռան գագաթին հայկական եռագույնը պատկերող լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում: «Նեպալ, Այլենդ Պիկ 6189 մ, հայոց եռագույնը բարձրացավ առավոտյան 7։15-ին»,- գրել է լեռնագնացը, որի լուսանկարի տակ սոցկայքի հայ օգտատերերը բազմաթիվ մեկնաբանություններ են թողել՝ շնորհակալություն հայտնելով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված