25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում. Հետք

«Հետք»-ն ուսումնասիրում է Մարդկային պապիլոմավիրուսը (HPV) կանխելու համար Հայաստան ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման՝ տարբեր երկրներում առկա փորձը՝ հիմնված դատական գործերի վրա: Պատվաստանյութի բացասական հետևանքների փոխհատուցման ամենամեծ պահանջներից մեկը ներկայացվել է Կոլումբիայում: Կոլումբիացի 700 կին այժմ պատվաստանյութն արտադրող ընկերությունից պահանջում է 160 մլն դոլար: Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է: Կոլումբիացի կանանց փաստաբանի հետ դատարանում աշխատում է լրագրող, մարդաբան և հետազոտող Մարիո Լամոն (Mario Lamo): Ներկայացնում ենք հատված` նրա հետ հեռակա արված զրույցից:

Պարոն Լամո, ե՞րբ սկսվեց HPV պատվաստանյութի պարտադիր կիրառումը Կոլումբիայում, և ո՞ր տարիքային խմբի կանայք էին ներգրավված ծրագրում:

HPV-ի դեմ պատվաստանյութը Կոլումբիայում ներկայացվեց 2013թ. տարօրինակ ձևով. խորհրդարանն ընդունեց մի օրենք (թիվ 1626`  ընդունված 2013թ. ապրիլի 30-ին), ըստ որի՝ HPV-ի դեմ պատվաստումը «կամավոր է և պարտադիր՝ թիրախային բնակչության համար»: Կառավարությունը պատվաստանյութերի համար ծախսեց մոտ հարյուր միլիոն դոլար և սկսեց  պատվաստման ծրագիրը, որի վերաբերյալ խոսք ասելու իրավունք չունեին ոչ պատվաստված աղջիկները,  ոչ էլ նրանց ընտանիքները: Պատվաստանյութը պարտադիր էր դպրոցների           4-7-րդ դասարանի կամ 9-17 տարիքային խմբի աղջիկների համար: 

HPV պատվաստանյութի ո՞ր տեսակը կամ տեսակներն էին կիրառվում այդ ծրագրի շրջանակներում:

Այն քառավալենտ HPV պատվաստանյութն էր` «Գարդասիլը»:

Իսկ ինչպե՞ս է պատվաստանյութը պարտադրվում, ինչպե՞ս է  պետությունը պահանջում պատվաստվել,այսինքն` ի՞նչ պիտի լինի,  եթե  աղջիկները հրաժարվեն պատվաստվելուց:

Աղջիկները պատվաստվում էին դպրոցներում: Նրանք երբեք չեն ստացել  «իրազեկված համաձայնության» (informed consent) փաստաթուղթ` ստորագրելու համար, պատվաստանյութը մերժելու ոչ մի հնարավորություն չկար: Պատվաստման ծրագիրը սահմանեց պատվաստանյութի քվոտա, որը  պետք է բավարարվեր:

Այնումենայնիվ, մի դատական գործից հետո Կոլումբիայի Սահմանադրական դատարանը պատվաստանյութի օրենքում փոփոխություն մտցրեց, ըստ որի` պատվաստանյութը պարտադիր չէ, և եթե մարդն ուզում է հրաժարվել դրանից, իր իրավունքն է: Սահմանվեց նաև, որ պատվաստվողները  պետք է ունենան «իրազեկված համաձայնության» իրավունք:

Ե՞րբ որոշեցիք ուսումնասիրել HPV պատվաստանյութի կողմնակի  ազդեցությունները: Որո՞նք էին դրդապատճառները:

Ես սկսեցի այս պատվաստանյութի վերաբերյալ հետազոտություն անել 2013թ.  փետրվարին, երբ թերթում կարդացի, որ պատվաստման ծրագիրը պետք է սկսվի Կոլումբիայում, և որ այն  «կամավոր է և պարտադիր»: Ես գիտեի այլ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և որոշեցի հետազոտել նաև սրահնարավոր կողմնակի ազդեցությունները: Իմացա մահվան և հաշմանդամության դեպքերի մասին, որոնց հանգեցնում էր այս պատվաստանյութն աշխարհի տարբեր հատվածներում:

Որո՞նք են Ձեր հետազոտության հիմնական եզրակացությունները:

Սա շարունակական հետազոտություն է: Ես հրապարկել եմ իմ հիմնական եզրակացությունները լրագրային հոդվածներում և տեսանյութերում: Հետազոտության նպատակով ես կարդացել եմ բազմաթիվ գիտական նյութեր այս պատվաստանյութի մասին, համապատասխան գրքեր՝ գրված այս պատվաստանյութը հետազոտող բժիշկների կողմից, խոսել եմ պատվաստանյութից ազդեցություն կրած աղջիկների և նրանց ընտանիքների անդամների հետ, ԱՄՆ-ում մասնակցել եմ երկու միջազգային կոնֆերանսի՝ խոսելով Կոլումբիայում պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և տեղեկություններ փոխանակելով գիտնականների, լրագրողների և ակտիվիստների հետ:

Պատվաստանյութի վտանգների մասին իմ առաջին հոդվածը, որը հրապարակվեց 2013թ., գրաքննվեց կոլումբիական eltiempo.com թերթի կողմից՝ այն պնդմամբ, որ նման վտանգներ գոյություն չունեն: Ես հոդվածում նշում էի, որ «Գարդասիլը» վտանգավոր պատվաստանյութ է, որը պատճառ է եղել մի քանի մահերի և հաշմանդամության դեպքերի երիտասարդ աղջիկների շրջանում, ԱՄՆ-ի դատական կազմակերպություններից մեկը` Judicial Watch-ը, բացահայտել է նման դեպքեր Միացյալ Նահանգներում, և որ այս տեղեկությունը գաղտնի է պահվել հասարակությունից (խնդրում եմ տեսեք հետևյալ հղումը):

Սա 2011թ. զեկույց է, որում ասվում էր.

«Վաշինգտոն-19 հոկտեմբերի, 2011թ.

Judicial Watch-ը`  հանրային շահեր ներկայացնող խումբը, որը հետաքննում է կառավարության  կոռուպցիոն գործարքները, այսօր հայտարարեց, որ նոր փաստաթղթեր է ստացել  ԱՄՆ-ի Սննդի և դեղերի ադմինիստրացիայից (FDA)` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթների համաձայն, որտեղմանրամասն նկարագրվում են մարդու պապիլոմավիրուսի (HPV)  պատվաստանյութի` «Գարդասիլի» բացասական արձագանքների մասին  հաղորդումները: Այդ հաղորդումները մանրամասնում են 26 նոր մահվան դեպքեր, որոնք հաղորդվել են 2010թ. սեպտեմբերի  1-ից  մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը,  ինչպես նաև նոպաների, կաթվածի, կուրության, պանկրեատիտի, խոսքի  խանգարման, հիշողության կարճատև կորստի և Գիյեն-Բարրեի (Guillian-Barre) սինդրոմի դեպքեր:

Փաստաթղթերը ստացվել են Սննդի և դեղերի ադմինիստրացիայի`  պատվաստանյութի վնասակար դեպքերի հաշվետու համակարգից, որն օգտագործվում է ադմինիստրացիայի կողմից`  պատվաստանյութերի անվտանգությունը դիտարկելու համար: Փաստաթղթերը ձեռք են բերվել 2011թ.  սեպտեմբերի 15-ի դիմումի համաձայն և վերաբերում են 2010թ. սեպտեմբերի  1-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը եղած հաղորդումներին»:

Տարիների ընթացքում ես հրապարակել եմ տեղեկություններ Կոլումբիայում «Գարդասիլ»-ի կողմնակի ազդեցությունների մասին, սա հիմնական արդյունքների ամփոփումն է.

1.Պատվաստանյութերում օժանդակ նյութերը կարող են հանգեցնել աուտոիմունային խանգարումների, ինչպես բացատրում է բժիշկ Yehuda Shoenfeld-ը, ով ուսումնասիրել է այսպես կոչված ASIA-ի համախտանիշը: «Գարդասիլ» պատվաստանյութը պարունակում է ալյումին՝ մեկը այն օժանդակ նյութերից, որոնք պատասխանատու են «Գարդասիլ»-ից ազդված աղջիկների շրջանում նկատված աուտոիմունային հիվանդությունների համար: Մանրամասն կարող եք նայել այս հղմամբ:

  1. Բացի ASIA-ի համախտանիշից, պատվաստված կանանց մոտ Կոլումբիայում նկատել ենք մի քանի այլ խանգարումներ: Դրանցից մեկը վաղ դաշտանադադարն է (մենոպաուզիան), երբ պատվաստումից ազդեցություն կրած կանանց մոտ հայտնաբերվում է ձվարանների վաղ անբավարարություն: Մենք այդպիսի մի քանի դեպքեր ենք ունեցել Կոլումբիայում, և սա հոդվածներից մեկն էայդ խանգարման մասին:
  2. Գիյեն-Բարրեի (Guillain Barré) համախտանիշ. «Կանայք և աղջիկները, որոնք ստանում են «Գարդասիլ» պատվաստանյութը՝ կանխելու համար արգանդի քաղցկեղը, կարող են ենթարկվել նյարդային համակարգի հազվադեպ, բայց լուրջ հիվանդություն ձեռք բերելու ռիսկին՝ պատվաստումից հետո առաջին մի քանի շաբաթների ընթացքում»,- հաղորդում են հետազոտողները»,- խնդրում եմ նայել հետևյալ հղումները (1,2):
  3. Ինչպես փաստում է ամերիկացի հետազոտող Լլոյդ Ֆիլիպսը, ում հետ ես անձամբ եմ հարցազրույց արել, «Գարդասիլը» չի վերացնում կամ կանխում քաղցկեղը, բայց կարող է մեծացնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Սա մեջբերում է իր կայքից. «MERCK ընկերությունը 100 մլն դոլար է ծախսել Գարդասիլի առաջին տարվա գովազդի վրա՝ մարդկանց հավատացնելու համար, որ պատվաստանյութը կարող է կանխել քաղցկեղը: Գարդասիլը ոչ կանխում, ոչ էլ վերացնում է քաղցկեղը: Փաստագրվել է, որ թե´ «Գարդասիլ»-ը և թե´ «Գարդասիլ» 9-ը առաջացնում են քաղցկեղ, և Merck-ի՝ FDA-ին ներկայացված սեփական բժշկական հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ Գարդասիլը առաջացնում է քաղցկեղով հիվանդանալու 44,6%-ով բարձր ռիսկ, եթե տրվում է արդեն իսկ HPV վիրուս տարած մեկին: Վարակը կարող է փոխանցվել միևնույն սրբիչը, ըմպելիքը, ատամի խոզանակը, հարդարանքի պարագաները և այլ իրեր օգտագործելուց, սեռական ակտիվ կյանքով ապրող ընկերոջից կամ ընտանիքի անդամից»:

Ձեր հետազոտությունը հրապարկելուց հետո արձագանք եղե՞լ է համապատասխան պետականօղակներից: 

Ես հրապարակել եմ մի քանի հոդվածներ «Գարդասիլ» պատվաստանյութի մասին, որոնցում ցույց եմ տալիս դրա ռիսկերը և վավերագրում տուժողների ցուցմունքները (կարող եք նայել այս տեսանյութը): Այն այս տարի ներկայացվեց Կոլորադոյում՝ HPV-ին նվիրված կոնֆերանսի ժամանակ: Ո´չ Կոլումբիայի կառավարությունը, ո´չ էլ առողջապահության նախարարությունը որևէ ձևով չեն արձագանքել իմ հոդվածներին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ