05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Քաղաքացու օրը» կլինի այն ժամանակ, երբ տատիկներն ու պապիկները կմոռանան նիսիաներ անելու մասին

Քաղաքացու օրը կլինի այն ժամանակ, երբ մեր երկրում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կլուծի բոլոր այն խնդիրները, որոնք ստեղծում են սոցիալական անարդարության մթնոլորտ։ Քաղաքացու օրը կլինի այն ժամանակ, երբ ժամանակին Փաշինյանի կողմից հիշատակած տատիկներն ու պապիկները կկարողանան Հայաստանում ապրել առանց խանութներում նիսիաներ անելու։

Քաղաքացու օրը կլինի այն ժամանակ, երբ Հայաստանում ապրող քաղաքացիները հույսները կդնեն ոչ թե սփյուռքում ապրող իրենց բարեկամների օգնության, այլ սեփական արժանապատիվ միջոցների վրա, որոնք իրենք կվաստակեն իրենց հայրենիքում իրենց սեփական քրտինքով։ Մեր երկրում դեռևս աղքատությունը հասնում է մոտ 40%֊ի, թոշակառուները ստանում են այնպիսի թոշակ, որը նույնիսկ բավարար չէ կոմունալ վճարումներ կատարելու համար։

Մենք այն երկիրն ենք, որտեղ, պարադոքս է, բայց ապրում են աշխատող աղքատներ։ Մենք այն երկիրն ենք, որտեղ հարուստները շարունակում են ավելացնել իրենց հարստությունը, իսկ աղքատներն էլ ավելի են աղքատանում։ Այսքանից հետո մենք նշում ենք «քաղաքացու օր» ասվածը և ուրախանում ենք մենք էլ չգիտենք ինչի վրա։

Մինչև Հայաստանում չլուծվեն հիմնական սոցիալական խնդիրները, և մեր երկիրը չդառնա ամուր հիմքերով սոցիալական պետություն, մենք այդպես էլ շարունակելու ենք նշել տոներ, որոնց իմաստը մենք էլ չենք հասկանում։ Նորմալ պետություններում «քաղաքացու օրը» տարվա բոլոր օրերն են, իսկ այսօրվա Հայաստանուն ընդամենը մեկ օր։

Արման Ղուկասյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ