06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ցիրկի վերջում գազանները կլոուններին խժռելու են

Սովետը քանդվելուց հետո եթե 20-ականներին հեղափոխություն արածներին, երկրի կեսը թուրքին տվածներին, երկրի մնացորդները ռուսին ու ազերին հանձնածներին, բոլշևիկներին, 30-ականներին, 40-ականներին ու 50-ականներին մարդկանց վրա գործ տվողներին ու սարքածներին, բռնարարքների ու գնդակահարությունների մասնակիցներին, դահիճներին ու ցուցակ ստորագրածներին, մարդկանց ունեզրկածներին ու սրանց բոլորի ժառանգների ճակատին եթե հարկ եղածին պես թքած լինեինք, հետո շրջած ու մի հատ էլ թարս թքած լինեինք, էսօր «անցումային արդարադատությունից», «սեփականազրկումից», «ասֆալտին փռելուց», «պատերով տալուց» ու էլի լիքը բաներից ամբախ-զամբախ դուրս տվողներ ու դրանց դամքաշներ չէին լինի՝ թքած տեղները կմրմռար…

…անցումային արդարադատությունը պետք էր 90-ականներին սկզբում, մտածեցինք՝ անցած լինի, ճանապարհն իրար հետ ենք անցել՝ զոհն ու բռնարարը, հեղափոխականն ու երկիր կորցրածը, կուլակաթափ անողն ու ունեզրկվածը, կլյաուզնիկն ու պարկեշտը, թացն ու չորը… պարզվում ա բրիտանացիք ճիշտ էին՝ մենք սխալվեցինք… պետք էր կրոմվելիկների դիակները հանել հողից ու կախել դարպասի վրա, որ սերունդները հասկանան՝ «never again…»

© ցիրկի վերջում գազանները կլոուններին խժռելու են

Վահան Ասատրյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ