26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Փետրվարի 12, 2019

Տեսնում եմ շատ կոնկրետ ձևեր, մեթոդներ՝ ինչպես Ղարաբաղը ներգրավել բանակցություններում. Փաշինյան

Արցախյան հիմնախնդրի բանակցություններում մեր կարևորագույն խնդիրներից մեկը Արցախի լիարժեք ներգրավումն է բանակցային գործընթացում, այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցության հարցը եղել է այս ընթացքում տեղի ունեցած քննարկումների կարևորագույն կետերից մեկը։ «Նախկինից էլ հայտնի է, որ ադրբեջանական կողմը ամեն անգամ Արցախի՝ բանակցային գործընթացում ընդգրկվելու […]

Հայաստանում հիմա կա 300 մլրդ դրամ գումար, որը տեր չունի. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում, որ դատական վեճերի լուծման այլ մեխանիզմներ գործի դրվեն, քանի որ դատական համակարգի ներկայիս գործունեությունը վնասում է նաև տնտեսությանը։ «Դատաիրավական բարեփոխումների համակարգում չափազանց մեծ նշանակություն ենք տալիս դատական վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներին, եղանակներին, որովհետև դատական համակարգի այսօրվա գործունեությունը շատ մեծ պրոբլեմներ է ստեղծում տնտեսության համար։ Օրինակ՝ այսօր այս պահին […]

Շատ լավ տեսք ունեք. վարչապետի արձագանքը՝ Սրբուհի Գրիգորյանին. պատգամավորներն աշխուժացան

Ազգայն ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին հետաքրքրում էր վթարային շենքերում բնակչության անվտանգության հարցը։ «Այս հարցը, ինչպես ժողովուրդն է ասում, բարձրացրել եմ և՛ Լենինի ժամանակ, և՛ Ստալինի ժամանակ, բայց լուծում չի գտել», – ասաց Սրբուհի Գրիգորյանը։ Պատգամավորի այս դիտարկմանը վարչապետն արձագանքեց ժպտալով. «Շատ լավ տեսք ունեք, ասեմ ձեզ»։ Այս հաճոյախոսությանը […]

Մաթևոսյանի պատգամների մասին է խոսում մի մարդ, ով զրպարտել է, սահմանադրական կարգ է տապալել, հանցավոր ճանապարհով մարդկանց հետապնդում է, մարդասպան սրիկաներին բանտից ազատում է, համաներում է հանցագործներին ….

Մաթևոսյանի ամենահայտնի գործը «Մենք ենք, մեր սարերն» ա, որտեղ նա փորձում է մարդկանց համոզել, որ հանցանքը հանցանք է՝ անկախ նրանից, թե քո սուբյեկտիվ կարծիքն ինչ է: Էսօր Մաթևոսյանի պատգամների ի կատար ածելու մասին է խոսում մի մարդ, ով տասնամյակներով զրպարտել է, դրա արդյունքում սահմանադրական կարգ է տապալել, հանցավոր ճանապարհով մարդկանց հետապնդում է, մարդասպան սրիկաներին բանտից […]

«Չորս օր ստեղ ենք». վարչապետին հարց տալու համար հերթագրվել է 53 պատգամավոր

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երկու ժամից ավելի ներկայացրեց կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը, որից հետո նրան հարց տալու հերթը պատգամավորներինն էր։ ԱԺ նիստը վարող նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ վարչապետին հարց տալու համար հերթագրվել է 53 պատգամավոր։ «Չորս օր ստեղ ենք», – ցուցատախտակին հերթագրված պատգամավորների թիվը տեսնելուց հետո կատակեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Հերթագրված […]

Ես չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին, որոնք այսօր պահանջ ունեն. Սասուն Միքայելյանը՝ ԵԿՄ նախագահ առաջադրվելու մասին /տեսանյութ/

Սասուն Միքայլեյանը պնդում է՝ ԵԿՄ նախագահ դառնալը իր նախաձեռնությունը չէ, կա պահանջ: «Ես չեմ ուզում, պահանջ կա», – լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Միքայելյանը՝ հավելելով. «Ես չեմ կարող մերժել իմ մարտական ընկերներին, որոնք այսօր պահանջ ունեն»։ Կոնկրետ ի՞նչ փոփոխությունների կենթարկվի ԵԿՄ-ն՝ Սասուն Միքայելյանը չհստակեցրեց։ Նա ընդգծեց, որ անհրաժեշտ են մի շարք փոփոխություններ, այդ թվում բարձրացնել […]

Ոչ մի թիվ, ոչ մի տոկոսային աճ. Ծառուկյանը դժգոհ է Կառավարության ծրագրից /տեսանյութ/

 ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին Կառավարության ներկայացրած ծրագիրը այնքան էլ չի գոհացրել, նա պնդում է՝ ծրագիրը պետք է փոփոխության ենթարկվի: Այս մասին ԲՀԿ նախագահն ասաց այսօր՝  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ: «Տնտեսական հեղափոխության համար ես ասեցի, որ անհրաժեշտ են ժամկետներ, գումարի աղբյուր և մեխանիզմ: Հիմա մենք այսօր ասում ենք գյուղատնտեսության զարգացում պետք է լինի, բայց գումար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728   
ՀունվարիՄարտի