23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 13, 2018

Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր կառավարության հետ. Զախարովա

Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այդ թվում ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում, երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման նպատակով», – ասել է Մ.Զախարովան:

Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Դեկտեմբերի   14-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան»  մամուլի ակումբում  կհյուրընկալվեն «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության հիմնադիր  անդամներ Հայկ Նահապետյանը եւ Հայկ Այվազյանը:  ԹԵՄԱ՝   «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը  սկսում է  պայքարի նոր փուլ  Հայ առաքելական եկեղեցու և ավանդական ընտանիքի դեմ սպառնալիքների չեզոքացման  ուղղությամբ:

Ոմն մեկը իրա մեծ հետույքով նստել ա աթոռին ու որոշել. բողոքի ակցիա կառավարության մոտ /տեսանյութ/

Կառավարության դիմաց այսօր՝ դեկտեմբերի 13-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։ Նրանք դժգոհում են, որ տարվա ընթացքում 2-րդ մեքենայի առքուվաճառքի համար, երբ որպես նվիրատվություն են այն ձեւակերպում, 20 տոկոսով սկսել են հարկվել։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ 2018–ին հարկային օրենսգիրք է փոխվել, ըստ որի՝ օտարումը, կապ […]

Դոշերս ծեծում եք, ուզում եք հարկերից խուսափեք. ՊԵԿ ղեկավարը վիճեց ցուցարարների հետ /տեսանյութ/

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ ավտոներկրողներ: Այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի երկրորդ ավտոմեքենայի վաճառքի կամ նվիրատվության դեպքում քաղաքացին պետք է եկամտահարկ վճարի: Ցուցարարները ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանի հետ զրույցում հայտարարեցին, որ պահանջում են հաստատագրված արժեք սահմանել, և այդ դեպքում ամեն մեկն արդեն իր անունով […]

Քառօրյայի մասնակից 650 ուսանողների վարձը կզեղչվի

Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 13-ի նիստում որոշում կայացրեց 2018-ի բյուջեում վերաբաշխում կատարել եւ 50 մլն դրամ հատկացնել ԿԳՆ-ին՝ Հայաստանի բուհական անվճար համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող 2 եւ ավելի անչափահաս երեխա ունեցող, ինչպես նաեւ 2016-ի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում բանակում մարտական հերթապահություն իրականացրած, մարտական գործողություններին մասնակցած ուսանողների ուսման վարձերի մասնակի փոխհատուցման նպատակով: Հարցը ներկայացրեց […]

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են գազի գնի հարցը

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև եղել է զրույց՝ ՌԴ-ից Հայստան գազի գնի մատակարարման ու դրա գնի շուրջ, տեղեկությունն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ «Բանակցություններն այս փուլում դեռևս շարունակվում են։ Դեռևս պայմանավորվածություն չի եղել», – լրագրողներին ասաց Գ. […]

Փաստորեն Հայաստանի տարածքում գերակայում են ՌԴ Սահմանադրությունն ու իրավազորությունը. «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանցի զինծառայողի կատարած հերթական սպանության առիթով, որում ասված է. «Հայաստանի Գլխավոր դատախազությունը միայն ընտրություններից հետո է հաստատել, որ Գյումրիում 57-ամյա Ջուլիետտա Ղազարյանի սպանության գործով ձերբակալվել է ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող: Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին և նույն օրն իսկ, ըստ լրատվամիջոցների տվյալների, շրջանառվում էր նույն վարկածը՝ ռուս […]

Այն պաշտոնյաները, որ հանձնարարականները չեն կատարել, էսօրվանից թող վեշերը հավաքեն, գնան իրանց գործին. Նիկոլ Փաշինյան

«Վայ էն պաշտոնյաներին, որ իմ հանձնարարականները չեն կատարել», – կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ «Մենք էսքան խոսում ենք, որ էս երկիրը կառավարվում է ԾԻԳ-իզմի, ՊՈԱԿ-իզմի ու հիմնադրամիզմի տրամաբանությամբ ու ամեն անգամ, երբ բանը գալիս է հարցեր լուծելուն, պարզվում է, որ պետք է նորից քննարկենք։ Ոչ մի բան պետք է չքննարկենք», – […]

Երբ դոշ եք ծեծում և ասում, որ մեքենա եք ուզում նվիրել ու հարկ չտալ, մտածեք ինչ եք խոսում

Այսօր Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիաներ էին իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։ Նրանք դժգոհում են, որ 2-րդ մեքենայի առքուվաճառքի դեպքում, երբ այն որպես նվիրատվություն են ձևակերպում, 20 տոկոս հարկ է գանձվում։ Ըստ բողոքի ակցիայի մասնակիցների, օրենքը փոփոխվել է ս.թ. հունիսի 1-ին, սակայն իրենք տեղյակ չեն եղել, ինչի արդյունքում այսօր խոշոր չափի տուգանքներ են ստացել։ Պետական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի