23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 13, 2018

Ինքդ Հավիտյանի մեջ գտնվելով մի՞թե այլևս մերժեցիր ինձ, Տե՛ր

Իմ ձայնով Տիրո՛ջն աղոթք կարդացի, իմ ձայնով աղո՛թք կարդացի Աստծուն, և Նա ի՛նձ նայեց: Նեղությանս մեջ ձեռքերս պարզած խնդրեցի՛ Աստծուն, գիշե՛րն էլ Նրա առջև կանգնելով՝ և չխաբվեցի՛: Մխիթարություն չէր գտնում հոգիս: Հիշեցի Աստծուն և ուրախացա՛, բայց իմ հառաչից դեռ նվաղում էր իմ հոգին իմ մեջ: Եվ վա՛ր կախեցի աչքերս այդժամ ու խռովքի մեջ բա՛ն չխոսեցի, […]

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը սկսում է

Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ, քույրեր և եղբայրներ, Տարիներ շարունակ մեր ազգային երկու ինստիտուտներին՝ Հայ առաքելական եկեղեցուն և ավանդական ընտանիքին նետված մարտահրավերները և դրանց դեմ բացահայտ կամ թաքուն իրականացվող քարոզչական ու իրավական գործընթացները մտել են վճռորոշ փուլ` վերածվելով լրջագույն սպառնալիքների: Այլևս անթաքույց կերպով աղճատվում և խեղաթյուրվում են ճշմարիտ աշխարհաճանաչողությունը, ազգային-հոգևոր արժեհամակարգը, հայրենասիրության, ավանդական ընտանիքի ու բարոյականության ընկալումները: […]

Մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են. Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 9-ին կայացած ընտրություններին։ «Սա ընտրություններից հետո մեր առաջին նիստն է ու ուրախ եմ արձանագրել, որ ընտրուոթյունների արդյունքներով մեր կառավարությունը ՀՀ քաղաքացիներից ստացել է համոզիչ վստահության քվե, ինչը նշանակում է, որ մեր անելիքները դեռ առջևում են», – ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի ԺՊ-ի խոսքով՝  իրենք առնվազն որոշ […]

Մեղադրանքը չեմ ընդունում. Արմեն Գևորգյան /տեսանյութ/

«Մեղադրանքին ծանոթ եմ, հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում, և մնացած բոլոր պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն նիստից հետո»,-այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Արմեն Գևորգյանը։ Հարցին՝ պատահական համարո՞ւմ է, որ հեղափոխությունից հետո իրեն մեղադրանք առաջադրվեց, նա այսպես պատասխանեց. «Եկեք՝ ենթադրություններ չանենք, հանգիստ մեր կյանքով ապրենք»։ Հիշեցնենք, որ դատարանն […]

Վենդետան շարունակվում է։ Վերջը բարի լինի. Հրապարակ

Խելացի, ազնիվ, հայրենասեր քաղաքացիները մեծ հույսեր էին կապում ընտրությունների հետ։ Թող որ դրանք եղան հապճեպ ու լավ չնախապատրաստված, թող որ քաղաքական ուժերը չհասցրեցին ուշքի գալ վերջերս տեղի ունեցած իրադարձություններից՝ վերադասավորվել եւ կոնսոլիդացվել մինչեւ ընտրությունները։ Թող որ ընտրողն այդպես էլ չհասկացավ, թե ինչու պետք է ամեն տարի մեզանում ընտրություն լինի՝ պետական սուղ միջոցները ծախսող նման թանկ […]

ԱԺ ընտրությունների «մութ» կողմերը. ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում բուռն է եղել. 168 Ժամ

Փարիզում տեղի է ունեցել ԵԽ ԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում ուշագրավ անդրադարձներ են եղել Հայաստանի ընտրություններին եւ հետընտրական հնարավոր զարգացումներին։ Մասնավորապես, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ), ոգեւորված լինելով «Իմ քայլը» դաշինքի հաղթանակով, փորձ է արել ԵԽ ԽՎ պատգամավորներին առաջարկել Հայաստանը՝ որպես երկիր, մոնիտորինգի տակ գտնվելուց հանելու եւ տեղափոխելու պոստմոնիտորինգային երկրների դասին, ինչը բուռն հակազդեցության […]

Գազի հնարավոր թանկացման պատասխանատուն Հայաստանի իշխանությունն է. Ժամանակ

Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ պայմանագիրն ավարտվում է 2018թ. դեկտեմ­բերի 31-ին: Մեր ունեցած տեղե­կություններով՝ այս պահին Ռու­սաստանի հետ գազի գնի վերա­բերյալ նոր բանակցություններ չեն վարվում, և մեծ է հավանականությունը, որ հունվարի 1-ից հետո Ռուսաստանը Հայաստանին գազ կվաճառի ավելի բարձր գնով, ինչի արդյունքում կբարձրանա նաև սպառողնե­րին մատակարարվող գազի գի­նը:  Հայաստանի իշխանություն­ները դրա համար կսկսեն մե­ղադրել Ռուսաստանի […]

Պուտինի ուղերձը Փաշինյանին . 168 Ժամ

ՌԴ նախագահը  չպետք է շնորհավորի Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում՝ կուսակցական պայքարում, հաղթելու կապակցությամբ։ Դա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մակարդակը չէ։ Այդ հարցով պատասխանատու են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: Նրանք կարձագանքեն։ Եկեք դեռ սպասենք, կարծում եմ՝ մինչև շաբաթավերջ ժամանակ կա սպասելու, այնուամենայնիվ, եթե այս պաուզան շարունակվի՝ ավելի մանրամասն կխոսենք պատճառների […]

Վերադառնում են. Հայոց աշխարհ

Խորհրդարանական ընտրություններին հաջորդած ներկա սուր պաշտոնակռվի ընթացքում իշխանության վերին սանդղակներում դրսեւորվում է մի տարօրինակ օրինաչափություն։    Արդեն իսկ ուրվագծվող Ն.Փաշինյանի կադրային բազան ներկայումս մի փոքր ընդլայնվել է՝ ներառելով քաղաքական գործիչների երկու հստակ շերտ. առաջինը երիտասարդ ակտիվիստների կիսամորուքավորների բանակն է, որը լավագույն դեպքում բաղկացած է նախկին իշխանությունների օրոք կեղծ դիսերտացիաներ թխած կիսագրագետներից, մի մասն էլ՝ ուղղակի փողոցից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված