05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը սկսում է

Հայաստանի արժանապատիվ քաղաքացիներ, քույրեր և եղբայրներ,

Տարիներ շարունակ մեր ազգային երկու ինստիտուտներին՝ Հայ առաքելական եկեղեցուն և ավանդական ընտանիքին նետված մարտահրավերները և դրանց դեմ բացահայտ կամ թաքուն իրականացվող քարոզչական ու իրավական գործընթացները մտել են վճռորոշ փուլ` վերածվելով լրջագույն սպառնալիքների:

Այլևս անթաքույց կերպով աղճատվում և խեղաթյուրվում են ճշմարիտ աշխարհաճանաչողությունը, ազգային-հոգևոր արժեհամակարգը, հայրենասիրության, ավանդական ընտանիքի ու բարոյականության ընկալումները:

Նախորդ իշխանության օրոք Հայաստանի կողմից ստորագրված ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում միասեռական զույգերը՝ զուգընկերները, այլևս կհամարվեն ընտանիք՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Ավելին՝ օրակարգում է ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծը, որի թիվ 197 հոդվածով այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու դեպքում սահմանված է պատիժ՝ առավելագունը երեք տարի ազատազրկմամբ:

Մի շարք պաշտոնատար անձանց կողմից բարձրաձայնվել է ՀՀ դպրոցների ուսումնական ծրագրերից Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանելու նպատակահարմարության և անհրաժեշտության հարցը:

Իշխանությունների կողմից Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների ու Վեհափառ հայրապետի դեմ քարոզչական և անձնական ոտնձգություններին չի տրվում համարժեք գնահատական և չեն իրականացվում իրավաչափ գործողություններ:

Համոզված ենք, որ վերոնշյալ սպառնալիքների չեզոքացման առավել արդյունավետ ճանապարհը տարբեր անհատների, խմբերի և կազմակերպությունների միասնական ջանքերի համատեղումն է` անկախ իրենց քաղաքական հայացքներից, սոցիալական վիճակից, զբաղեցրած պաշտոններից և հասարակական դիրքից։

Հաշվի առնելով առկա իրողությունները՝ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը սկսում է հանդիպումների շարք՝ քննարկումների այդ հարթակից կառուցվածքային միավոր ստեղծելու նպատակով, որի ձևաչափը կորոշվի ապագայում:

Քննարկումներին մասնակցել ցանկացողները կարող են անձնական հաղորդագրություն ուղարկել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության ֆեյսբուքյան էջին:

Նախաձեռնող խմբի համակարգող՝ Հայկ Նահապետյան

12.12.2018թ.

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ