Հայաստանը թշնամական միջավայրում է հայտնվում արդեն այդ երկրների ղեկավարների անձնական շարժառիթներով
ԱՊՀ տարածքի որևէ ղեկավար դեռևս ձերբակալված չի եղել։ Կիրգիզիայի նախկին նախագահը Բելառուսում ապաստան է ստացել, Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը՝ Ռուսաստանում, Սահակաշվիլին արևմուտքում է, ըստ էության, ապաստան է ստացել՝ չնայած նրան, որ քրեական գործ է բացված իր հանդեպ։ Ժամանակին սպանվել է Վրաստանի նախկին նախագահ Գամսախուրդիան, սակայն չի ձերբակալվել։ Կարելի է ասել, որ գոյություն ունի նախագահների համերաշխություն։ […]