23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանը թշնամական միջավայրում է հայտնվում արդեն այդ երկրների ղեկավարների անձնական շարժառիթներով

ԱՊՀ տարածքի որևէ ղեկավար դեռևս ձերբակալված չի եղել։ Կիրգիզիայի նախկին նախագահը Բելառուսում ապաստան է ստացել, Ուկրաինայի նախկին նախագահ Յանուկովիչը՝ Ռուսաստանում, Սահակաշվիլին արևմուտքում է, ըստ էության, ապաստան է ստացել՝ չնայած նրան, որ քրեական գործ է բացված իր հանդեպ։ Ժամանակին սպանվել է Վրաստանի նախկին նախագահ Գամսախուրդիան, սակայն չի ձերբակալվել։

Կարելի է ասել, որ գոյություն ունի նախագահների համերաշխություն։ Ժամանակին Եվրոպայում մի սկզբունք կար՝ թագավորներին չեն սպանում․ դա էլ թագավորների համերաշխություն սկզբունքն էր։ Մի քանի նման դեպքերը համարվում են արտառոց։ Դա ինքնապաշտպանության բնազդը կամ սկզբունքն է․ եթե քո կարգավիճակի որևէ անձի նման կերպ պատժում են, ապա վաղը քեզ հետ կարող է նման դեպք կատարվել։

Անգամ Նապոլեոնին առաջին անգամ պատվավոր աքսոր են ուղարկել՝ լավ պայմաններով, երկրորդ անգամ՝ ավելի համեստ պայմաններում՝ հաշվի առնելով նրա փախուստը։

Խորհրդարանի ընտրությունների կապակցությամբ ԱՊՀ կամ ԵԱՏՄ կամ, եթե ուզում եք, ՀԱՊԿ-ի երկրները Հայաստանին չեն շնորհավորել։ Ամենայն հավանականությամբ, դա կապված է Քոչարյանի ձերբակալության հետ։ Այդ երկրների ղեկավարների համար դա արդեն ոչ թե միջպետական հարաբերությունների խնդիր է, այլ արդեն անձնական խնդիր։

Փաստորեն, Հայաստանը թշնամական միջավայրում է հայտնվում արդեն այդ երկրների ղեկավարների անձնական շարժառիթներով։

Ստեփան Դանիելյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ