Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր կառավարության հետ. Զախարովա
![](https://henaran.am/wp-content/uploads/2018/12/51.thumb_-300x199.jpg)
Ռուսաստանը տրամադրված է կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։ «Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ, այդ թվում ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակում, երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդման նպատակով», – ասել է Մ.Զախարովան: