05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոմն մեկը իրա մեծ հետույքով նստել ա աթոռին ու որոշել. բողոքի ակցիա կառավարության մոտ /տեսանյութ/

Կառավարության դիմաց այսօր՝ դեկտեմբերի 13-ին, բողոքի ակցիա էին իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։ Նրանք դժգոհում են, որ տարվա ընթացքում 2-րդ մեքենայի առքուվաճառքի համար, երբ որպես նվիրատվություն են այն ձեւակերպում, 20 տոկոսով սկսել են հարկվել։

Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ իրենք տեղյակ չեն եղել, որ 2018–ին հարկային օրենսգիրք է փոխվել, ըստ որի՝ օտարումը, կապ չունի՝ վաճառք կլինի, թե նվիրատվություն, դրանից շուկայական արժեքի 20 տոկոսը պետք է մուծեն։ «Սա վերաբերվում է նաեւ սովորական ժողովրդին, օրինակ, 2–րդ մեքենա ունես ու վաճառել ես։ Ոչ մեկին գաղտնիք չի, որ մեքենան գնում ես ու վարում ես, հետո վաճառելուց դու եկամուտ չես ստանում։ Բայց իրենք ուզում են շուկայական արժեքի 20 տոկոսը գանձեն։ Իսկ նրանք, որոնք ավտո վաճառելով են զբաղվում, օրինակ ունեցել են 3000 դոլար, շրջանառել են ու վաճառել են 5 մեքենա, իրենց գումարը հասել է 4000 դոլարի։ Հիմա նրանցից 5000 դոլար հարկ են ուզում։ Իրենք ֆիզիկապես չեն կարողանալու վճարել դա ու ընկնելու են պարտքի տակ։ Առաջարկում ենք ֆիքսված հարկ սահմանեն, ինչպես Վրաստանում է։ Ոչ մեկն էլ հարկերից չի ուզում խուսափի»,–պնդեց բողոքի ակցիայի մասնակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ