19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 9, 2018

Պաշտպանի ներկայացուցիչները մարզերում են

Դեկտեմբերի 9-ին՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օրը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գործում է վաղ առավոտից։ Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում: Նշված մարզերից բացի, Աշխատանքային խմբի ներկայացուցիչները գործուղվել են նաև մյուս մարզեր՝ ընտրական իրավունքներին առնչվող հնարավոր բողոքները տեղում […]

Ոստիկանապետը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին /տեսանյութ/

ՀՀ ոստիկանությունը քաղաքականությամբ չի զբաղվում: Այս մասին ԱԺ ընտրություններում քվեարկությունից հետո ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ բացառելով իրավապահ մարմինների կողմից քաղաքական պատվերների իրականացումը: «Ի սկզբանե ՀՀ արչապետն իմ և ոստիկանության առջև դրել էր խնդիր, որ բոլոր կուսակցությունների, դաշինքների թեկնածուների միջև հավասար պայմաններ ապահովենք: Անգամ, եթե «Իմ քայլ» դաշինքի որևէ մեկ անդամ […]

Ես մինչ այսօր մերկ ու բոկոտն եմ

Մի կոշկակար աղոթում է. «Ով Հիսուս, եթե հարստանամ, Քեզ համար ամենամեծ ու գեղեցիկ տաճարը կկառուցեմ»: Հիսուս պատասխանում է. «Տաճարներ շատ ունեմ սիրելիս, բայց նայիր, որ Ես մինչ այսօր մերկ ու բոկոտն եմ: Երանի հիմա ինձ մի զույգ կոշիկ նվիրես և երբ հարստանաս, այն ժամանակ եկ, նորից կխոսենք»:

Նիկոլ Փաշինյանի համար աշխատող ֆեյքերը. բացահայտում

Իշխանափոխության ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը Facebook սոցիալական ցանցում համակարգված աջակցություն են ցուցաբերել կեղծ օգտահաշիվները, որոնց շնորհիվ ցանցում մեծամասնության իմիտացիա է ստեղծվել: Իշխանափոխությունից հետո Փաշինյանին սատարող կեղծ օգտահաշիվների թիվը կտրուկ աճել է, իսկ նրանց գործունեությունը ցանցում դարձել է ավելի համակարգված և թիրախային: Այս համատեքստում «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ն Facebook սոցիալական ցանցում մոնիթորինգ իրականացրել է և հայտնաբերել […]

Գտնելու ենք, բռնելու ենք ու դատելու ենք. Դանիել Իոաննիսյան

Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկացած անձ, ում մտքով կանցնի տեղամասում կեղծիք անել, ով կփորձի թեկուզ ռեյտինգային մեկ թեկնածուից մեկ քվե գողանա, պիտի իմանա. գտնելու ենք, բռնելու ենք ու դատելու ենք… Ցանկացած ձայնագող թող հաշվի առնի, որ կարողա իր տեղամասը բացվի, վերահաշվարկով հանցանքը բացահայտվի ու հաջորդ անգամ տուն գա 2026 թվականին` բոլոր հանցակիցների հետ […]

Ոստիկանության այցը News.am չի կարելի ճնշում դիտարկել. Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օիսպյանն այսօր անդրադառանլով News.am լրատվական գործակալություն ոստիկանների այցելությանը՝ ասաց, թե չի հասկանում՝ ինչու է գործակալությունն այդքան աղմուկ բարձրացրել։ «Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, գրության շրջանակում պետք է տեղեկացվեր իրենց ու ոստիկանության ծառայողն այցելել էր ընդամենը օրինակը փոխանցելու համար», – ասաց նա։ Ըստ նրա՝  սա չի կարելի ճնշում դիտարկել: «News.am-ը հաղորդագրություն էր տարածել և դատախազության կողմից […]

ԿԸՀ-ն 3 ժամը մեկ կհրապարակի քվերակության մասնակցության արդյունքները /տեսանյութ/

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակցության վերաբերյալ տեղեկությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի երեք ժամը մեկ, քիչ առաջ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 592 486 ընտրող։ Թվով 465 քաղաքացի էլեկտրոնային եղանակով քվեարկության միջոցով նոյեմբերի 31-ից մինչև դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում կատարել է իր  քաղաքացիական պարտքը», – տեղեկացրեց Տ. Մուկուչյանը։ […]

Մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել. Ժիրայր Սէֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական շտաբի պետ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վաղը չի կարող մասնակցել քվեարկությանը: «Սիրելի հայրենակիցներ, Ինչպես հայտնի է, ս.թ. նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետը ստորագրել է ինձ ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Սակայն մինչ օրս ես ՀՀ քաղաքացիություն չեմ ստացել և այդ պատճառով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի