23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Դեկտեմբերի 9, 2018

Քոչարյանի կալանավորումը ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ. Նիկոլ Փաշինյան

Չեմ մեկնաբանում Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ Քայլը» դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ ս է գնահատում Քոչարյանի կալանավորումը ընտրությունների նախօրեին։ «Ես չեմ մեկնաբանի Քոչարյանի կալանավորումը, որովհետև այդ գործընթացը, այդ քրգործը սկսել են վաղուց ու դա, իհարկե, ոչ մի կերպ կապ չունի ընտրությունների հետ։ Այդ […]

Մարտի 1-ի գործով ինձ վրա արյան մեղադրանք չի եղել. Նիկոլ Փաշինյան

Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա Մարտի 1-ի գործով արյան մեղադրանք չի եղել, այսօր քվեարկությունից հետո լրագրողերի հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» դաշինքի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանն իրեն է մեղադրում «որպես Մարտի 1-ի գլխավոր կազմակերպիչ»։ «Նույնիսկ նախորդ իշխանության ժամանակ կայացրած դատավճռով ինձ վրա արյան մեղադրանք չի […]

Հասկացեք վերջապես՝ մենք արդեն ընդհուպ մոտեցել ենք սխալների անդառնալիի գծին

Երբ նացիստները բռնում էին կոմունիստերին, ես լռում էի, ես կոմունիստ չէի։ Երբ նրանք նստեցնում էին սոցիալ-դեմոկրատներին, ես լռում էի, ես սոցիալ-դեմոկրատ չէի։ Երբ նրանք բռնում էին արհմիութենական ակտիվիստներին, ես լռում էի, քանի որ արհմիության անդամ չէի։ Երբ նրանք եկան իմ հետևից, այլևս ոչ ոք չկար, որ ի պաշտպանություն ինձ հանդես գար»։ (Մարտին Նիմյոլեր) Երջանկահիշատակ պաստորը` […]

Հիմա էլ չեմ ուզում ինչ-որ գնահատականներ տալ. Արմեն Ռուստամյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալության մասին

«Այս անգամ ՀՅԴ-ն որևէ հայտարարությունից զերծ մնաց, որովհետև դա տեղի ունեցավ այն ժամանակ, որ խոսելն ու քաղաքական հայտարարություն անելը ճիշտ չէր լինի, և այդ պատճառով մենք ձեռնպահ ենք մնացել։ Հիմա էլ չեմ ուզում ինչ-որ գնահատականներ տալ՝ թողնելով հարցն իրավապահներին և դատարաններին առաջին հերթին։ Բայց ժամանակի ընթացքում մենք, բնականաբար, ուշի ուշով հետևելու ենք գործընթացներին և մեր […]

Ընտրողները տաքսիներով են գալիս, ինչը կարող է նշանակել, որ ընտրողներին ծառայություն են մատուցում. Իոաննիսյան

«Կուտակումները 2017 թվականի ընտրությունների համեմատությամբ քիչ են»,- այս մասին քիչ առաջ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը` ներկայացնելով  7/30 և 7/31 ընտրատեղամասերում արձանագրված հիմնական ընտրախախտումը: Նա տեղեկացրեց, որ ահազանգ կար, թե կա կուտակում, քվեախցիկների դիրքն այնպիսին էր, որ ընտրողների քվեարկության գաղտնիությունն ամբողջովին ապահովված չէր,  տեղամասերից մեկի տեսախցիկները սխալ ուղղությամբ էին: […]

Henaran.am-ը ահազանգեր է ստանում

Henaran.am-ը ահազանգեր է ստանում, որ Երևան քաղաքի որոշ ընտրատեղամասերում տեղի են ունենում ընտրողների  բացահայտ ուղղորդման փորձեր։ Մասնավորապես, Երեւանի թիվ 82 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում ընտրողներին քվեաթերթիկներ տրամադրող հանձնաժողովի անդամները ընտրողին տալիս են ընտրաթերթիկների 1-ից 11 հերթականությունը խախտված ընտրաթերթիկներ՝ վերեւում դնելով  թիվ 4 ընտրաթերթիկը: Սա կարող է դիտվել որպես հստակ ուղղորդման փորձ, քանի որ ըստ նախապես սահմանված վիճակահանության 11 ուժերի […]

«Լուսավոր Հայաստանը» մտահոգիչ տեղեկություններ է ստացել, որոնք փոխանցել է ոստիկանությանը. Էդմոն Մարուքյան /տեսանյութ/

Հանրապետության ընտրատեղամասերից «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մի շարք մտահոգիչ տեղեկություններ է ստանում, որոնք օպերատիվ կերպով փոխանակում է ոստիկանության հետ, այսօր ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Էդմոն Մարուքյանը։ «Մի շարք մտահոգող տեղեկություններ ունենք, որոնք օպերատիվ կերպով ոստիկանության հետ փոխանակում ենք։ Բնականաբար, չեմ կարող անուններ տալ, որովհետև դա հակաքարոզչության մաս կհանդիսանա։ […]

6/8 տեղամասում ՏԸՀ նախագահը վիրավորել ու փորձել է հեռացնել դիտորդին

« 6/08-ում ՏԸՀ նախագահը վիրավոել ու փորձել է հեռացնել մեր դիտորդին։ Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դիտորդը մատնանշեց կուտակումն ու բաց քվեարկությունը», – Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգում է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության անդամ Դանիել Իոաննիսյանը։ 

Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ընտրողների աննախադեպ ցածր մասնակցությունն անհանգստացնող է: 2017թ. ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային Ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2.587.706 ընտրելու իրավունք ունեցողներից քվեարկությանը մասնակցել է 344.714 ընտրող (13.32%): 2018թ. դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ 2․592.479 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 201.250 ընտրող (7.76%): Նախորդ ընտրությունների համեմատ ընտրությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՆոյեմբերիՀունվարի

Ամենաընթերցված