Հայաստանի Հանրապետությունում ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Ժամը 20։00-ին փակվել են հանրապետությունում գործող բոլոր 2010 ընտրատեղամասերը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված էր 2.573.779 ընտրող: Ժամը 17։00-ի դրությամբ՝ ԿԸՀ տվյալներով՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 1 մլն 025 002 ընտրող կամ ընտրողների 39. 54 տոկոսը։ Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592,479։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է […]
Ավան վարչական շրջանում «Միլենա» տաքսի ծառայության միջոցով ընտրակաշառք բաժանելու մասին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի հայտարարության մասին «factor.am»-ի հրապարակումը Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության կողմից ուղարկվել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու համար: Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Գլխավոր դատախազության […]
Ինձ, ինչպես նաեւ վարչապետի պաշտոնակատարին, մտահոգում է ցածր մասնակցությունը: Այս մասին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Կոչ եմ անում անպայման գնալ ընտրությունների, անպայման մասնակցել եւ ձեր ձայնը տալ հանուն Հայաստանի ապագայի»,-ասաց նա: Անդրադառնալով ընտրությունների ցածր մասնակցությանը, Աշոտյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը երեք պատճառ բերեց, թե ինչու է մասնակցությունը ցածր: Առաջինը […]
ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանը, որն ասել էր՝ «հիմք չկա Դավիթ Շահնազարյանին ԱԱԾ բերման ենթարկելու»։ «Պարոն Վանեցյանը որտեղի՞ց գիտի հիմք ունեն, թե չունեն, ինքը չի որոշում, Նիկոլ Փաշինյանն է որոշում, ուրիշ բան, որ դեռևս իրեն տեղյակ չի պահել», – ասաց նա։ Դավիթ Շահնազարյանը նշեց, թե ԱԱԾ-ն […]
Խաղաղ հեղափոխությունից հետո Հայաստանը գնում է ընտրության, գրում է թուրքական «Բիրգյուն»պարբերականը` անդրադառնալով Հայաստանում այսօր անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Թուրքական «Սաբահ» պարբերականը, ներկայացնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որը հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացմանը, նկատում է, որ բոլոր կանխատեսումները տանում են դեպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակ: Թուրքական ամենաընթերցվող «Հյուրրիյեթ»պարբերականը նշում է, որ ըստ նախնական կանխատեսումների՝ Հանրապետական […]
Թիվ 8/25 ընտրատեղամասի (31 դպրոց, Հ. Հովսեփյան 2) ընտրացուցակում հայտնաբերվել է ընտրող Ք.Թ.-ի տվյալները, ով արդեն 2 տարի մահացած է: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նա գրել է նաև, որ սա «Դաշնակցության» վստահված անձն է արձանագրում: Իսկ թիվ 8/29 ընտրատեղամասում (/136 մանկապարտեզ, Բագրատունյաց 16) ընտրողը առանց […]
Այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններին ժամը 17:00-ի դրությամբ մասնակցել է 1 մլն 025 002 ընտրող կամ ընտրողների 39. 54 տոկոսը, այդ մասին քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Այս ընտրություններում Հայաստանում ընտրողների թիվը կազմում է 2 592,479։ Ներկայացնում ենք քվեարկության մասնակիցների թիվը` ըստ ընտրատարածքների. Թիվ 1 ընտրատարածք 78 382 Թիվ 2 ընտրատարածք […]
Ոստիկանության լրատվական ծառայությունը արձագանքում է Հանրապետական կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Շահնազարյանի հայտարարություններին։ «Զանգվածային լրատվության միջոցներով տարածվել է Դավիթ Շահնազարյանի տարածած տեղեկատվությունը, համաձայն որի՝ իր հաշվառման հասցեում ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ինչ-որ անհայտ մարդ է ավելացրել։ Ընտրողների ռեգիստրում առկա տվյալների համաձայն՝ Աղայան փողոցի 15 շենքի բն.2 հասցեում առկա տվյալներներով ընդգրկված են երեք ընտրող՝ Լիլիթ Դավիթի Շահնազարյանը, […]