23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքական մամուլը` Հայաստանում ընթացող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

Խաղաղ հեղափոխությունից հետո Հայաստանը գնում է ընտրության, գրում է թուրքական «Բիրգյուն»պարբերականը` անդրադառնալով Հայաստանում այսօր անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Թուրքական «Սաբահ» պարբերականը, ներկայացնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, որը հանգեցրել է արտահերթ ընտրությունների անցկացմանը, նկատում է, որ բոլոր կանխատեսումները տանում են դեպի ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակ:

Թուրքական ամենաընթերցվող «Հյուրրիյեթ»պարբերականը նշում է, որ ըստ նախնական կանխատեսումների՝ Հանրապետական կուսակցությունը, ամենայն հավանականությամբ, 1-2 տոկոսի տարբերությամբ չի հաղթահարի խորհրդարանում հայտնվելու համար անհրաժեշտ ձայների տոկոսային շեմը:

«Հյուրրիյեթ»-ը հայտնել է, որ ըստ նախնական կանխատեսումների՝ ընտրություններին մասնակցող «Իմ Քայլը» դաշինքը կստանա ձայների մոտ 70, իսկ երկրի երկրորդ քաղաքական ուժը համարվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ մոտ 6 տոկոսը:

Պարբերականը նաև վերհիշել է Փաշինյանի՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին մեկնաբանությունները, որոնցով նա կոչ էր արել Թուրքիային երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար որպես նախապայման չօգտագործել Արցախի հիմնախնդիրը:

Թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից «Աքշամ» պարբերականն ընդգծել է, որ Փաշինյանի ծրագրի մաս են կոռուպցիայի դեմ պայքարը, արդարադատության համակարգի բարեփոխումները, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի շարունակումը»:

«Աքշամը» Փաշինյանին նաև անվանել է «ազգայնական» գործիչ ու նկատել, որ նա իր ելույթներում բազմիցս խոսել է Հայոց ցեղասպանության մասին:

Հայաստանյան ընտրություններին անդրադարձել են նաև «Միլլիյեթ»«Քարար»«ՀաբերԹյուրք» պարբերականները, ինչպես նաև bianet.orggazeteduvar.com.trtimeturk.comdirilispostasi.com կայքերը: Վերջինը նաև հիշեցրել է, որ ընտրություններից հաշված օրեր առաջ կալանավորվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի հետ կապված գործի շրջանակում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ